ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

«Միրգ-բանջարեղենի արտադրություն և հետբերքահավաքյան մշակում» խորագրով դասընթաց

Ս.թ. հուլիսի 11-ից 12-ը Հայաստանում ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Միրգ-բանջարեղենի արտադրություն և հետբերքահավաքյան մշակում» խորագրով դասընթաց՝ կազմակերպված ԱԳԶԿ (CARD) հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ Լուիզիանա նահանգի Գյուղատնտեսական կենտրոնի (LSU AgCenter) և ԱՄՆ գյուղդեպարտամենտի աջակցությամբ: Ուսուցումը կազմակերպված էր ծառայության աշխատակիցների, այգեպանների, տնտեսավարողների, ինչպես նաև համապատասխան այլ հաստատությունների ներկայացուցիչների համար:

Դասընթացի ընթացքում քննարկվեցին հողի նախապատրաստման աշխատանքների, տեղի ընտրության, էտման գործընթացների, […]

ՎՎՀԿԿ ուղեցույցների քննարկում

Այսօր՝ 2014թ. հուլիսի 4-ին, ք. Երևանի «Էլիտ պլազայում» կայացավ հանդիպում ՍԱՊԾ-ի, Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիայի և սննդամթերքի արտադրության տարբեր ոլորտների ներկայացուցիչների միջև: Հանդիպումը նվիրված էր սննդի շղթայում անվտանգության համակարգերի ներդրման կարևորության և վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգերի ներդրման ուղեցույցների քննարկմանը: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյանը՝ կարևորելով տվյալ […]

Արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Միրզոյանը մասնակցել է «Օրենսդրական ոլորտի մասնագետների վերապատրաստում/PFP» ծրագրին ԱՄՆ-ում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Միրզոյանը, ով այս տարվա «Օրենսդրական ոլորտի մասնագետների վերապատրաստում/PFP» ծրագրի հայաստանյան հաղթողներից էր, 2014թ.-ի ապրիլի 28-ին մեկնեց ԱՄՆ՝ վեցշաբաթյա մասնագիտական վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար: Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվում էր ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից:

Ֆլորիդա նահանգում անցկացված ծրագրի ընթացքում Դիանա Միրզոյանը հնարավորություն ունեցավ ծանոթանալ տեղի հանրային հաղորդակցմանը, […]

«Դասընթացների կատարելագործում» խորագրով դասընթաց

Ս.թ. մարտի 13-14-ը Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Դասընթացների կատարելագործում» խորագրով դասընթաց՝ կազմակերպված ԱԳԶԿ (CARD) հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ գյուղդեպարտամենտի աջակցությամբ: Ուսուցումը կազմակերպված էր ծառայության աշխատակիցների, ինչպես նաև այլ հաստատությունների ներկայացուցիչների համար:

Դասընթացի ընթացքում քննարկվեցին դասընթացի նպատակներին, պոտենցիալ մարտահրավերներին, դասընթացի արդյունավետությանը, ՎՆՄԻԳ մոդելի (վերլուծություն, նախագծում, մշակում, իրականացում, գնահատում) փուլերին առնչվող հարցեր և այլ թեմաներ:

Դասավանդողներ Քելլի Համիլտոնը, Մայքլ Մուդինը […]

ԱՊՀ անդամ պետությունների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի հերթական նիստի վերաբերյալ

ԱՊՀ անդամ պետությունների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի 2013թ.-ի դեկտեմբերի 4-ի (Մինսկ, Բելառուս) նիստի ընթացքում կայացրած որոշման համաձայն` հերթական նիստը տեղի ունեցավ Երևանում՝ 2014 թ.-ի ապրիլի 11-ին:

Բելառուսի Հանրապետության սերմերի և բույսերի պաշտպանության պետական տեսչության պետ Լ. Վ. Պլեշկոն ընտրվեց որպես համակարգող խորհրդի նախագահ:

Նիստի ընթացքում քննարկվեցին ԱՊՀ անդամ պետությունների բուսասանիտարիայի վիճակի, բույսերի կարանտինի ոլորտում համագործակցության 1992թ. նոյեմբերի […]

«ՎՎՀԿԿ» խորագրով դասընթաց

Ս.թ. մարտի 25-28-ը Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «ՎՎՀԿԿ/HACCP» խորագրով դասընթաց՝ կազմակերպված ծառայության և CARD հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ գյուղդեպարտամենտի աջակցությամբ: Ուսուցումը կազմակերպված էր սննդի արդյունաբերության ներկայացուցիչների և ծառայության աշխատակիցների համար:

Դասընթացի ընթացքում քննարկվեցին ՎՎՀԿԿ համակարգի, դրա սկզբունքների, ներդրման քայլերի, ինչպես նաև Հայաստանի ներկայիս պայմաններում դրանց կիրառման վերաբերյալ թեմաներ:

Դասավանդողներ էին ընտրվել ծառայության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Դիանա […]

Հանդիպում ԼՂՀ ԳՆ ՍԱՊԾ պատվիրակության հետ

2014թ փետրվարի 12-13-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագյուլյանը, Ծառայության աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների ղեկավարներ հանդիպում են ունեցել պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատվիրակության հետ։

ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատվիրակության այցելությունը կրում էր հիմնականում խորհրդատվական և ուսուցողական բնույթ՝ փորձի փոխանակման միջոցով:

Քննարկվեցին մի շարք ոլորտային հարցեր և […]

«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդակցության ռազմավարության» ծրագրի քննարկում

2013թ. փետրվարի 12-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում տեղի է ունեցել հանդիպում համաշխարհային բանկի «IDF» գրանտային ծրագրի շրջանակներում սննդամթերքի անվտանգության ոլորտում հաղորդակցության բարելավման նպատակով Հայաստան ժամանած միջազգային փորձագետ Դան Պետրեսկուի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին Հանրային կոմիտեի անդամները, Ծառայության աշխատակազմի որոշ անդամներ, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներ և տեղական փորձագետներ:

Հանդիպման ժամանակ քննարկվեց «Սննդամթերքի անվտանգության պետական […]

Համաժողով՝ նվիրված հանրային իրազեկման բարձրացման խնդիրներին

2013թ. հոկտեմբերի 30-ին ք.Երևանի «Էրեբունի պլազա» բիզես կենտրոնում կայացավ համաժողով՝ «Կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգությունն և սպառողների պաշտպանությունը» թեմայով:

«Թվինինգ» ծրագրի շրջանակներում Հայաստան էին ժամանել Դանիայի անասնաբուժության և սննդամթերքի ծառայության ներկայացուցիչ տկն. Կարին Բրեկը, Նիդեռլանդների անասնաբուժության և սննդամթերքի ծառայության ներկայացուցիչ պրն. Քոեն Վիենկը, «Թվինինգ» ծրագրի ղեկավար պրն. Ժերարդ Ռոեսինկը, «Թվինինգ» ծրագրի կրտսեր ղեկավար պրն. Տորստեն […]

Գործնական այց Էստոնիա

2013 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խումբը «Կենդանիների համարակալման և գրանցման համակարգ» ծրագրի շրջանակներում ուսումնական այցով գտնվում էր Էստոնիայի Տարտու քաղաքում: Ծառայության աշխատակիցներին հյուրընկալել էր «Կենդանիների համարակալման կենտրոնը»՝ ԵՄ Թայեքս (Taiex) կազմակերպության հովանավորությամբ:

Պատվիրակության անդամներն էին Ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ Սոնա […]