ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

Քննարկվել են բրուցելոզի վերահսկմանն առնչվող հարցեր

Մարտի 10-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը եւ ռազմավարության, պլանավորման, մեթոդոլոգիայի եւ մոնիթորինգի վարչության պետ Արմեն Վարդանյանը հանդիպել են ԱՄՆ գյուղդեպարտամենտի խորհրդատու, Մերելանդի համալսարանի տարածքային անասնաբուժական քոլեջի տնօրեն Վալերի Ռագանի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել բրուցելոզ հիվանդության վերացման ծրագրի մշակման նպատակով:

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները նախ […]

Պարզաբանում ձուկ-ձկնամթերքի արտահանման վերաբերյալ

Փետրվարի 25–ին զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե ՌԴ պատկան մարմիններն արհեստական խոչընդոտներ են ստեղծում Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն կենդանի ձուկ և ծովամթերք արտահանելու հարցում:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունից ձուկ-ձկնամթերքի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն վերսկսել է դեռևս 2009թ.-ից: Թվով 24 տնտեսավարող ստացավ արտահանման թույլտվություն, երբ ռուս գործընկերների հետ համատեղ իրականացված շրջայցի արդյունքում […]

Սննդային թունավորում չի հայտնաբերվել

2015թ. մարտի 2-ին հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել Ծովասար համայնքի 4 բնակիչներ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Գեղարքունիքի մարզային կենտրոնի աշխատակիցները, փաստը հայտնի դառնալուց անմիջապես հետո, պարզել են պատահարի հանգամանքները: Ըստ այդմ՝ նշված հիվանդների մոտ սննդային թունավորում չի ախտորոշվել:

Նրանք համապատասխան բուժօգնություն ստանալուց […]

ԵՄ մեղրի արտահանման մասին

«1in.am-ը» փետրվարի 23-ին ներկայացրել էր «Մեղվաբույծների ազգային միավորում» ՀԿ նախագահ Թելման Նազարյանի մեկնաբանությունն այն մասին, որ Հայաստանում արտադրվող մեղրը չի ընդունվում Եվրոպայում, քանի որ այստեղ մեղուների բուժման համար օգտագործվում է Եվրոպայում արգելված «Բիպին» դեղամիջոցը:

Այս առիթով ներկայացնում ենք որոշ պարզաբանումներ:

ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 22-ի «Մեղրի մեջ հակաբիոտիկների, պեստիցիդների և աղտոտող այլ նյութերի թույլատրելի մնացորդային քանակությունները […]

Վարչապետին է ներկայացվել 2014թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում փետրվարի 24-ին քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ 2014թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

2014թ. ընթացքում իր ոլորտում կատարված հիմնական աշխատանքների վերաբերյալ զեկուցել է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը:

Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մշակել և ՀՀ […]

Միասնական ստուգումներ Ղրղզստանի Հանրապետությունում

Ղրղզստանի Հանրապետությունում ԵՏՄ անդամ երկրների` Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի անասնաբուժության ոլորտում պետական լիազոր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ այս օրերին համատեղ ստուգումներ են անցկացվում:

2015 թվականի փետրվարի 16-27-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ու չորս երկրներից ժամանած 18 մասնագետներ Ղրղզստանի անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում միասնական ստուգումներ են իրականացնում հինգ ուղղություններով: Ստուգում են այն կազմակերպությունները, որոնք հեռանկարում ծրագրում են միս-մսամթերք […]

Քննարկվել են բուսասանիտարիային առնչվող հարցեր

Եվրասիական տնտեսական միության, ՄԱԿ-ի «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության», «Բույսերի միջազգային պաշտպանության մասին» կոնվենցիայի 2015-2018 թթ. համատեղ միջոցառումների իրականացմանն ուղղված միջազգային սեմինարի շրջանակներում փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության բուսասանիտարիայի վերահսկողության, սերմերի և հացահատիկի որակի վերահսկման ղեկավար Ալեքսանդր Իսաևը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԵՏՄ անամ երկրների իր գործընկերների հետ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության […]

Անասնաբուժության մարտահրավերները քննարկվել են Սոչիում

2015 թվականի փետրվարի 19-ին Սոչիում, Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության, Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության, ԱՊՀ երկրների անասնաբուժական ծառայությունների ներկայացուցիչների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ քննարկվել է անասնահամաճարակային իրավիճակը ԱՊՀ երկրներում: Քննարկումների առանցքում հատուկ ուշադրության է արժանացել հատկապես խոզերի աֆրիկյան ժանտախտի խնդիրը: Հայաստանի Հանրապետությունից քննարկումներին մասնակցել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության […]

Հայտնաբերվել են թերի մակնշմամբ և աղտոտված հավկիթներ

2015 թվականի փետրվարի 17-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով` Ծառայության աշխատակազմի տեսուչները իրականացրել են դիտարկում Հ. Հովհաննիսյան 24/7 հասցեում գործող «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ՍՊԸ-ին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետում, որի արդյունքում հայտնաբերվել են թերի մակնշմամբ և աղտոտված հավկիթներ՝ 34 հատ:

Հայտնաբերված սննդամթերքը անմիջապես հանվել է վաճառքից և տեղում ոչնչացվել է:

Անհասկանալի մակնշմամբ և աղտոտված հավկիթների վերաբերյալ […]

Արմեն Հայրապետյանն այցելել է Տավուշի մարզ

Փետրվարի 13-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանային հսկիչ կետ՝ տեղում ծանոթանալու ներմուծվող, արտահանվող և տարանցիկ փոխադրվող սննդամթերքի նկատմամբ վերահսկողական աշխատանքներին:

Ծառայության պետը Բագրատաշենի սահմանային հսկիչ կետի աշխատակազմին աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու մասին հանձնարարականներ է տվել, նաև հորդորել՝ հնարավորինս արագ ուսումնասիրել սահմանին հասած սննդամթերքի՝ […]