ԱՊՀ անդամ պետությունների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի հերթական նիստի վերաբերյալ
ԱՊՀ անդամ պետությունների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի 2013թ.-ի դեկտեմբերի 4-ի (Մինսկ, Բելառուս) նիստի ընթացքում կայացրած որոշման համաձայն` հերթական նիստը տեղի ունեցավ Երևանում՝ 2014 թ.-ի ապրիլի 11-ին:
Բելառուսի Հանրապետության սերմերի և բույսերի պաշտպանության պետական տեսչության պետ Լ. Վ. Պլեշկոն ընտրվեց որպես համակարգող խորհրդի նախագահ:
Նիստի ընթացքում քննարկվեցին ԱՊՀ անդամ պետությունների բուսասանիտարիայի վիճակի, բույսերի կարանտինի ոլորտում համագործակցության 1992թ. նոյեմբերի […]
