ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Վերահսկողություն

/Վերահսկողություն

Կասեցվել է «Միլկի թադ» ՍՊԸ-ի «Չանախ» պանրի և Ա/Ձ Գարիկ Դանիելյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի «թթվասեր»-ի արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մայիսի 4-ի որոշմամբ՝ կասեցվել են «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրությունը և անհատ ձեռնարկատեր Գարիկ Դանիելյանի արտադրամասի «թթվասեր» արտադրատեսակի արտադրությունը: Ծառայությունը թե «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ում, թե Ա/Ձ Գարիկ Դանիելյանին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: ՀՀ ԳՆ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր […]

Թուրքիայից և Պակիստանից ներկրվող պտուղ-բանջարեղենն ապրիլի 1-ից պարտադիր կենթարվի լաբորատոր փորձաքննության

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հանձնարարականի համաձայն՝ 2015 թվականի ապրիլի 1-ից Թուրքիայի Հանրապետությունից և Պակիստանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պտուղ-բանջարեղենը սահմանված կարգով պետք է ենթարկվի լաբորատոր հետազոտության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի 1237-Ն որոշմամբ սահմանված՝ սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային և հիգիենիկ միասնական պահանջներին համապատասխանությունը գնահատելու […]

«Սադիա» ապրանքանիշի հավերում հորմոնների շեղում չի հայտնաբերվել

Լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ Բրազիլիայից ներկրված հավերը, մասնավորապես՝ «Սադիա» տեսակի, տեստոստերոն հորմոնի մեծ քանակություն են կարող պարունակել:

Հայտնում ենք, որ կենդանական ծագման սննդամթերքի ներմուծումը Հայաստան թույլատրվում է, եթե սահմանային վերահսկողության արդյունքներով հաստատվում է տվյալ սննդամթերքի համապատասխանությունը դրա անվտանգությանը ներկայացվող պահանջներին:

Սահմանային հսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի ռիսկային չափորոշիչներով պայմանավորված՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարբերաբար իրականացնում […]

Ծառայությունը` որպես վերահսկող մարմին

Այսօր տեղի ունեցած կառավարության հերթական նիստում քննարկվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի վերահսկողության խնդիրը, և ՀՀ կառավարությունը խստացրել է մանկապարտեզներին և դպրոցներին, այլ ուսումնադաստիարակչական հիմնարկներին մատակարարվող սննդամթերքի անվտանգության նորմերը:

Մի շարք որոշումներում կատարվել են փոփոխություններ, որոնց նպատակը սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնների և նորմերի պահպանման վերահսկողության ուժեղացումն է մեկ լիազոր մարմնի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական […]

Կապանում գրանցված բրուցելոզի դեպքերի վերաբերալ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ՀՀ առողջապահության նախարարությունից ահազանգ է ստացել, համաձայն որի բրուցելոզով վարակված հիվանդներ են գտնվում Սյունիքի մարզի Կապան քաղաքի բժշկական կենտրոնում:

Ահազանգն ստանալուց անմիջապես հետո Ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի անասնաբույժ-տեսուչներն այցելեն են բ/կ, զրուցել անձնակազմի հետ և ճշտել, որ այսօրվա դրությամբ բրուցելոզով հիվանդների թիվը 17-ն է: Տեսուչները հիվանդներից պարզել են, որ բոլորն […]

2013 թվականին իրականացված մշտադիտարկման արդյունքները բուսասանիտարիայի ոլորտում

2013 թվականին բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերման նպատակով Երևան քաղաքում և ՀՀ մարզերում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է մշտադիտարկում (մոնիթորինգ), որի ընթացքում 6000 նմուշ ներկայացվել է լաբորատոր փորձաքննության:
Ծանոթացեք արդյունքներին

2013 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2013 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է 62 դիտարկում և 15 ուսումնասիրություն 777 տնտեսավարող սուբյեկտներում, որոնցից 468-ում հայտնաբերվել են խախտումներ: Ստորև ներկայացվում են արդյունքները՝ աղյուսակով:

Բացի կից ներկայացվող աղյուսակում նշված գործողություններից, Ծառայությունը նաև արտադրատեսակների պիտակներին առկա մակնշման անհամապատասխանությունների վերացմանն ուղղված նամակներ է ուղարկել հետևյալ ընկերություններին՝

 

«ԲՅՈՒՐԵՂ ԱԼԿՈ» ՍՊԸ,
«ԲԱՄԱՍ» […]

2012 թվականին իրականացված մշտադիտարկման արդյունքները բուսասանիտարիայի ոլորտում

2012 թվականին բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերման նպատակով Երևան քաղաքում և ՀՀ մարզերում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է մշտադիտարկում (մոնիթորինգ), որի ընթացքում 6000 նմուշ ներկայացվել է լաբորատոր փորձաքննության:
Ծանոթացեք արդյունքներին

2012 թվականին իրականացված դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքները

2012 թվականին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել են դիտարկումներ և ուսումնասիրություններ Երևան քաղաքում և ՀՀ մարզերում, որոնց արդյունքները հետևյալն են

2012թ. սեպտեմբերի 3-ից 7-ը ընկած ժամանակահատվածում կատարված սննդամթերքի դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքները

2012թ. սեպտեմբերի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում և Երևան քաղաքում Ծառայության կողմից սննդամթերքի վաճառքի թվով 221 կետում իրականացված դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են խախտումներ թվով 174 կետում:
Ծանոթացեք մանրամասն տեղեկատվությանը: