ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Ստուգումներ և դիտարկումներ

/Ստուգումներ և դիտարկումներ

Կասեցվել է «Միլկի թադ» ՍՊԸ-ի «Չանախ» պանրի և Ա/Ձ Գարիկ Դանիելյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի «թթվասեր»-ի արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մայիսի 4-ի որոշմամբ՝ կասեցվել են «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրությունը և անհատ ձեռնարկատեր Գարիկ Դանիելյանի արտադրամասի «թթվասեր» արտադրատեսակի արտադրությունը: Ծառայությունը թե «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ում, թե Ա/Ձ Գարիկ Դանիելյանին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: ՀՀ ԳՆ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր […]

Թուրքիայից և Պակիստանից ներկրվող պտուղ-բանջարեղենն ապրիլի 1-ից պարտադիր կենթարվի լաբորատոր փորձաքննության

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հանձնարարականի համաձայն՝ 2015 թվականի ապրիլի 1-ից Թուրքիայի Հանրապետությունից և Պակիստանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պտուղ-բանջարեղենը սահմանված կարգով պետք է ենթարկվի լաբորատոր հետազոտության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի 1237-Ն որոշմամբ սահմանված՝ սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային և հիգիենիկ միասնական պահանջներին համապատասխանությունը գնահատելու […]

«Սադիա» ապրանքանիշի հավերում հորմոնների շեղում չի հայտնաբերվել

Լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ Բրազիլիայից ներկրված հավերը, մասնավորապես՝ «Սադիա» տեսակի, տեստոստերոն հորմոնի մեծ քանակություն են կարող պարունակել:

Հայտնում ենք, որ կենդանական ծագման սննդամթերքի ներմուծումը Հայաստան թույլատրվում է, եթե սահմանային վերահսկողության արդյունքներով հաստատվում է տվյալ սննդամթերքի համապատասխանությունը դրա անվտանգությանը ներկայացվող պահանջներին:

Սահմանային հսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի ռիսկային չափորոշիչներով պայմանավորված՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարբերաբար իրականացնում […]

Հայտնաբերվել է խախտում «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրանքում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2012 թվականի օգոստոսի 31-ի N 215-Ա հրամանի դրույթների համաձայն՝ ք.Երևան, Հաղթանակի 6/17 հասցեում գտնվող «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ում իրականացվել է ստուգում: Լաբորատոր փորձաքննության արդյունքում ջնարապատ պանրիկը մանրէաբանական ցուցանիշներով (խմորասունկ, բորբոսասունկ), չի համապատասխանել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-ն որոշման պահանջներին:

Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք […]

Ուշադրություն. հայտնաբերվել է խախտումներով ձու

Ի կատարումն Ծառայության պետ Ա.Բախչագուլյանի հրամանի՝ ս.թ. սեպտեմբերի 12-13-ը իրացման կետերում հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացվել է շուկայահանված ձվի դիտարկում և կատարվել է նմուշառում: Նմուշառված ձվերը ենթարկվել են թարմության նկատմամբ զգայաբանական փորձաքննության, որին մասնակցել են «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Գևորգյանը, «Թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Ս.Ստեփանյանը, նույն ՀԿ-ի խորհրդատու-փորձագետ […]