ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Համագործակցություն

/Համագործակցություն

«ՎՎՀԿԿ» խորագրով դասընթաց

Ս.թ. մարտի 25-28-ը Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «ՎՎՀԿԿ/HACCP» խորագրով դասընթաց՝ կազմակերպված ծառայության և CARD հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ գյուղդեպարտամենտի աջակցությամբ: Ուսուցումը կազմակերպված էր սննդի արդյունաբերության ներկայացուցիչների և ծառայության աշխատակիցների համար:

Դասընթացի ընթացքում քննարկվեցին ՎՎՀԿԿ համակարգի, դրա սկզբունքների, ներդրման քայլերի, ինչպես նաև Հայաստանի ներկայիս պայմաններում դրանց կիրառման վերաբերյալ թեմաներ:

Դասավանդողներ էին ընտրվել ծառայության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Դիանա […]

«Ա» կարգի պաստերիզացված կաթի կանոնակարգ» խորագրով դասընթաց

Ս.թ. փետրվարի 19-21-ը Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Ա» կարգի պաստերիզացված կաթի կանոնակարգ» խորագրով դասընթաց՝ կազմակերպված ծառայության և CARD հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ գյուղդեպարտամենտի աջակցությամբ:

Դասընթացի ընթացքում քննարկվեցին «Ա» կարգի հում կաթի պաստերիզացման, ուլտրապաստերիզացման, ասեպտիկ փաթեթավորման ստանդարտների, փաթեթավորված կաթի և կաթնամթերքի ստանդարտների, կաթի նմուշառման, փոխադրման և տեղափոխման, կթի սրահի կառուցվածքի և աշխատանքի, պաստերիզացման սարքավորումների, գործընթացների, հսկողության և թեստերի, […]

Հանդիպում ԼՂՀ ԳՆ ՍԱՊԾ պատվիրակության հետ

2014թ փետրվարի 12-13-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագյուլյանը, Ծառայության աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների ղեկավարներ հանդիպում են ունեցել պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատվիրակության հետ։

ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատվիրակության այցելությունը կրում էր հիմնականում խորհրդատվական և ուսուցողական բնույթ՝ փորձի փոխանակման միջոցով:

Քննարկվեցին մի շարք ոլորտային հարցեր և […]

«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդակցության ռազմավարության» ծրագրի քննարկում

2013թ. փետրվարի 12-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում տեղի է ունեցել հանդիպում համաշխարհային բանկի «IDF» գրանտային ծրագրի շրջանակներում սննդամթերքի անվտանգության ոլորտում հաղորդակցության բարելավման նպատակով Հայաստան ժամանած միջազգային փորձագետ Դան Պետրեսկուի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին Հանրային կոմիտեի անդամները, Ծառայության աշխատակազմի որոշ անդամներ, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներ և տեղական փորձագետներ:

Հանդիպման ժամանակ քննարկվեց «Սննդամթերքի անվտանգության պետական […]

Ձկնաբուծարաններում HACCP համակարգի ներդրում

ԱՄՆ գյուղդեպարտամենտի կողմից ֆինանսավորված և CARD-ի կողմից 2013 թվականի նոյեմբեր ամսին անցկացված «Ձկնաբուծարաններում HACCP համակարգի ներդրում» թեմայով ուսուցում անցած ծառայության, ինչպես նաև համապատասխան ոլորտի տնտեսվարողների այն աշխատակիցները, ովքեր հաղթահարել էին ուսուցման ավարտին հանձնած թեսթավորման մինիմում շեմը ԱՄՆ-ի «Ձկնամթերքի HACCP ալիանս» -ի կողմից ստացան սերտիֆիկատներ ուսուցման կուրսը բարեհաջող ավարտելու համար:

Ավելացնենք, որ այս ուսուցումը պարտադիր է ԱՄՆ-ում […]

«Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» ծրագրի փակման համաժողով

2014թ. հունվարի 22-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նիստերի դահլիճում կայացավ «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» (TWINNING) ծրագրի փակման համաժողովը:

Հայաստանում «Թվինինգ» ծրագրի նպատակն էր հզորացնել ՀՀ հաստատությունները՝ հասցնելով կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի համար անվտանգության վերահսկողության համակարգերը մինչև ԵՄ-ՍԲՍ և այլ միջազգային ստանդարտներին` հաշվի առնելով օրենսդրությունը, դրա կիրառումը, […]

Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների տեղեկատու

ՀՀ կառավարությունը նպատակադրված ստեղծում է Հայաստանի Հանրապետության բնակչությանը անվտանգ սննդով ապահովելու և գյուղատնտեսական մշակաբույսերի արտահանումը խթանելու բոլոր անհրաժեշտ պայմանները: Աջակցելով հողօգտագործողներին՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստեղծել է մի տեղեկատու, որտեղ հանրամատչելի ներկայացված է Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցները, դրանց չափաքանակները, մշակվող օբյեկտները, վնասակար օրգանիզմները, պատրաստուկների նվազագույն ևառավելագույն ծախսի նորմաները, […]

Համաժողով՝ նվիրված հանրային իրազեկման բարձրացման խնդիրներին

2013թ. հոկտեմբերի 30-ին ք.Երևանի «Էրեբունի պլազա» բիզես կենտրոնում կայացավ համաժողով՝ «Կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգությունն և սպառողների պաշտպանությունը» թեմայով:

«Թվինինգ» ծրագրի շրջանակներում Հայաստան էին ժամանել Դանիայի անասնաբուժության և սննդամթերքի ծառայության ներկայացուցիչ տկն. Կարին Բրեկը, Նիդեռլանդների անասնաբուժության և սննդամթերքի ծառայության ներկայացուցիչ պրն. Քոեն Վիենկը, «Թվինինգ» ծրագրի ղեկավար պրն. Ժերարդ Ռոեսինկը, «Թվինինգ» ծրագրի կրտսեր ղեկավար պրն. Տորստեն […]

Գործնական այց Էստոնիա

2013 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խումբը «Կենդանիների համարակալման և գրանցման համակարգ» ծրագրի շրջանակներում ուսումնական այցով գտնվում էր Էստոնիայի Տարտու քաղաքում: Ծառայության աշխատակիցներին հյուրընկալել էր «Կենդանիների համարակալման կենտրոնը»՝ ԵՄ Թայեքս (Taiex) կազմակերպության հովանավորությամբ:

Պատվիրակության անդամներն էին Ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ Սոնա […]

Գործնական այց ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատվիրակությունը ս.թ. օգոստոսի 26-ից սեպտեմբերի 7-ը աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում:

Պատվիրակությունը գլխավորում էր Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:

Այցելության ընթացքում Ծառայության աշխատակիցների խումբը մասնակցեց երկշաբաթյա տեսական և պրակտիկ դասընթացների:

Ծառայության աշխատակիցները մանրամասն փորձագիտական կարծիք ստացան սննդի անվտանգության հետ առնչվող ՀՀ օրենսդրության ինչպես նաև հնարավոր օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:

Պատվիրակության անդամներն […]