ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Համագործակցություն

/Համագործակցություն

«Սննդամթերքի անվտանգությունը Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի համատեքստում» թեմայով համաժողով Իտալիայի Պարմա քաղաքում

Ս.թ. նոյեմբերի 18-ից 20-ը Իտալիայի Պարմա քաղաքում տեղի է ունեցել ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնի կողմից կազմակերպված համաժողով «Սննդամթերքի անվտանգությունը Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի համատեքստում» թեմայով:

Համաժողովի նպատակն էր խթանել տեղեկատվության փոխանակումը և համագործակցությունը Եվրոպական հարևանության երկրների և ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնի միջև, ինչպես նաև ԵՀՔ երկրների ներկայացուցիչներին ներկայացնել ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնի դերն […]

Հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ

2011թ. հուլիսի 22-ին «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարության և Արգենտինայի Հանրապետության գյուղատնտեսության, անասնաբուծության և ձկնաբուծության նախարարության միջև համագործակցության մասին» ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում 2014թ. նոյեմբերի 26-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն պաշտոնական այց է կատարել Արգենտիայի Հանրապետության պատվիրակությունը՝ դեսպան պարոն Դիեգո Է. Ալվարեզ Ռիվերայի գլխավորությամբ:

Այցի նպատակը սննդամթերքի անվտանգության և անասնաբուժասանիտարական վերահսկողության իրականացման գործող համակարգերին ծանոթացումն […]

Հանդիպում ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ

2014 թվականի հոկտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի միջև՝ հայկական կողմի նախաձեռնությամբ: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Արմեն Հայրապետյանի առաջարկով քննարկվել են հետևյալ հարցերը՝

ՀՀ ՌԴ ձուկ-ձկնամթերք արտահանելու թույլտվություն ունեցող կազմակերպությունների ցանկի ընդլայնումը՝ ներառելով արտահանման հնարավորություն […]

Հանդիպում դոկտոր Թիֆֆանի Միլլեր Օնիֆեյդի հետ

Ս.թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում կայացել է հանդիպում ԱՄՆ Ֆլորիդա նահանգի գյուղատնտեսության և սպառողների սպասարկման վարչության սննդամթերքի անվտանգության բաժնի պետ դոկտոր Թիֆֆանի Միլլեր Օնիֆեյդի հետ, ով հրավիրվել էր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Օրենսդրական ոլորտի մասնագետների ծրագրի շրջանակներում: Այցի նպատակն էր Հայաստանում և Ֆլորիդայում սննդամթերքի անվտանգության համակարգերի համագործակցության խթանումը, […]

Աշխատակազմի ծանոթացումը «Լամբրոն» համակարգին

2014թ. սեպտեմբերի 27-ից 28-ը ք.Ծաղկաձորի «Ալպինա» հանգստյան տանը Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ և «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» աջակցությամբ կազմակերպվել են Ծառայությունում ներդրվող «Լամբրոն» էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի ուսուցողական դասընթացներ ՍԱՊԾ աշխատակազմի տասը մարզային կենտրոնների և սահմանային հսկիչ կետերի աշխատակիցների համար: Ուսուցումը սկսվել էր դեռևս օրեր առաջ Երևանում՝ Ծառայության մայրաքաղաքաբնակ աշխատակիցներին ծանոթացնելով համակարգի տարբեր բաղադրիչներին:

Հանդիպման ընթացքում աշխատակիցները […]

«Միրգ-բանջարեղենի արտադրություն և հետբերքահավաքյան մշակում» խորագրով դասընթաց

Ս.թ. հուլիսի 11-ից 12-ը Հայաստանում ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Միրգ-բանջարեղենի արտադրություն և հետբերքահավաքյան մշակում» խորագրով դասընթաց՝ կազմակերպված ԱԳԶԿ (CARD) հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ Լուիզիանա նահանգի Գյուղատնտեսական կենտրոնի (LSU AgCenter) և ԱՄՆ գյուղդեպարտամենտի աջակցությամբ: Ուսուցումը կազմակերպված էր ծառայության աշխատակիցների, այգեպանների, տնտեսավարողների, ինչպես նաև համապատասխան այլ հաստատությունների ներկայացուցիչների համար:

Դասընթացի ընթացքում քննարկվեցին հողի նախապատրաստման աշխատանքների, տեղի ընտրության, էտման գործընթացների, […]

ՎՎՀԿԿ ուղեցույցների քննարկում

Այսօր՝ 2014թ. հուլիսի 4-ին, ք. Երևանի «Էլիտ պլազայում» կայացավ հանդիպում ՍԱՊԾ-ի, Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիայի և սննդամթերքի արտադրության տարբեր ոլորտների ներկայացուցիչների միջև: Հանդիպումը նվիրված էր սննդի շղթայում անվտանգության համակարգերի ներդրման կարևորության և վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգերի ներդրման ուղեցույցների քննարկմանը: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյանը՝ կարևորելով տվյալ […]

Մեղրի օրգանական արտադրության ձեռնարկ

Մեղրի օրգանական արտադրության ձեռնարկը տպագրվել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ միտված հայկական արտադրության մեղրն արտասահմանյան շուկաներում հասանելի ու մրցունակ դարձնելուն:

Ձեռնարկն ստեղծվել է Ծառայության աշխատակազմի աշխատանքի շնորհիվ, որին օժանդակել է «Էկոգլոբ» սերտիֆիկացնող կազմակերպությունը:

Ձեռնարկում առկա են տեղեկություններ մեղվաբուծության զարգացման, այն է՝ Հայաստանում մեղվապահության, մեղրի արտադրության և սպառման գործընթացներին նպաստելու համար:

Ծանոթացեք ձեռնարկին PDF

Արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Միրզոյանը մասնակցել է «Օրենսդրական ոլորտի մասնագետների վերապատրաստում/PFP» ծրագրին ԱՄՆ-ում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Միրզոյանը, ով այս տարվա «Օրենսդրական ոլորտի մասնագետների վերապատրաստում/PFP» ծրագրի հայաստանյան հաղթողներից էր, 2014թ.-ի ապրիլի 28-ին մեկնեց ԱՄՆ՝ վեցշաբաթյա մասնագիտական վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար: Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվում էր ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից:

Ֆլորիդա նահանգում անցկացված ծրագրի ընթացքում Դիանա Միրզոյանը հնարավորություն ունեցավ ծանոթանալ տեղի հանրային հաղորդակցմանը, […]

«Դասընթացների կատարելագործում» խորագրով դասընթաց

Ս.թ. մարտի 13-14-ը Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Դասընթացների կատարելագործում» խորագրով դասընթաց՝ կազմակերպված ԱԳԶԿ (CARD) հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ գյուղդեպարտամենտի աջակցությամբ: Ուսուցումը կազմակերպված էր ծառայության աշխատակիցների, ինչպես նաև այլ հաստատությունների ներկայացուցիչների համար:

Դասընթացի ընթացքում քննարկվեցին դասընթացի նպատակներին, պոտենցիալ մարտահրավերներին, դասընթացի արդյունավետությանը, ՎՆՄԻԳ մոդելի (վերլուծություն, նախագծում, մշակում, իրականացում, գնահատում) փուլերին առնչվող հարցեր և այլ թեմաներ:

Դասավանդողներ Քելլի Համիլտոնը, Մայքլ Մուդինը […]