«Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» ծրագրի պաշտոնական մեկնարկը
Ս.թ. հունիսի 20-ին` ժամը 10:00-ին, ք. Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տրվեց «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» (TWINNING) ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար պրն. Արմեն Պողոսյանը, որը ներողություն խնդրելով նախարարի՝ հարգելի պատճառով բացակայության համար՝ նշեց, որ սննդամթերքի անվտանգությունը երկրի պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է, և կարևորեց […]