ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Ներկայացվել են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերն ու սերտիֆիկացման պահանջները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը նոյեմբերի 24–ին հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է 2016 թվականից ուժի մեջ մտնող ԵԱՏՄ տեխնիկական նոր կանոնակարգերն ու սերտիֆիկացման պահանջները:

Լուսինե Դավթյանը նշել է, որ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի համաձայն` սննդամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների համար վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի կիրառումն արտադրության կազմակերպման ընթացքում դառնում […]

Համաժողով՝ նվիրված սննդամթերքի անվտանգության ոլորտում ԵԱՏՄ համագործակցության խնդիրներին

Հոկտեմբերի 24-25-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ տեղի կունենա «ԵԱՏՄ համագործակցության խնդիրները սննդամթերքի անվտանգության ոլորտում» թեմայով սեմինար-քննարկում: Այն նվիրված է ԵԱՏՄ կարգավորումներին սննդամթերքի անվտանգության ոլորտում և նպատակ ունի բարձրացնել տնտեսավարողների, Ծառայության աշխատակիցների, ինչպես նաև այլ շահառուների իրազեկվածությունը: Համաժողովի շրջանակներում կներկայացվեն ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված օրենսդրական վերջին փոփոխությունները, ինչպես նաև տեղեկատվություն ԵԱՏՄ երկրների միջև փաստաթղթաշրջանառության […]

ՍԱՊԾ-ն ընդլայնել է հայկական ավանդական մսամթերքը ՌԴ շուկա արտահանելու հնարավորությունը

Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես թույլատրել է ռուսական շուկա արտահանել հայկական արտադրության հում ապխտած մսամթերք, ինչպես նաև ավանդական սուջուխ և բաստուրմա:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության երկարատև բանակցությունների արդյունքում 2014 թվականի նոյեմբեր 12-ից սկսած ԵԱՏՄ ռեեստրում գրանցված մսամթերք արտադրող և/կամ վերամշակող տնտեսավարողները կարող են վերսկսել 72OC և ավելի բարձր […]

ԵՏՄ ռեեստրում ընդգկվելու համար անհրաժեշտ տեղեկատվություն

Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող՝ հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց (այսուհետ՝ ԵՏՄ-ի կազմակերպությունների) ռեեստրում ընդգրկվելու համար տնտեսավարող սուբյեկտն առձեռն, փոստային առաքման, ֆաքսի, էլեկտրոնային փոստի, պաշտոնական էլեկտրոնային կայքում առցանց գրանցվելու միջոցով ռեեստր վարող մարմնին (ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն) պետք […]

Ներկայացվել է պտուղ-բանջարեղենի արտահանման փոփոխված ընթացակարգը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ապրիլի 1-ին կազմակերպվել էր հանդիպում, որին հրավիրվել էին մի խումբ ջերմոցատերեր` պտուղ-բանջարեղենի արտահանման ընթացակարգերը քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Սամվել Գալստյանը, Գառնիկ Պետրոսյանը, Ռոբերտ Մակարյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը, աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը և պաշտոնատար այլ անձինք:

Հանդիպման ընթացքում նշվեց, որ Հայաստանի […]