ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի ելույթը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ֆորումի բացմանը
Մեծարգո՛ պարոն վարչապետ
Հարգարժան՛ գործընկերներ
Սիրելի՛ սպառողներ
Թույլ տվեք ողջունել Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շաբաթը ամփոփող՝ «Սննդամթերքի անտանգությունը՝ սպառողի իրավունք» ֆորումի բոլոր մասնակիցներին: Ֆորումին նախորդող մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպվել են սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության և իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ համախմբելով այս հարթակում դպրոցականների, ուսանողների, գործարարների, լրագրողների, հասարակական […]