Ամփոփ տեղեկատվություն առաջին կիսամյակի ստուգումների, դիտարկումների և ահազանգերի վերաբերյալ
2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է թվով 455 ստուգում, որից 442-ը պլանային՝ տարեկան ծրագրով նախատեսված, 13-ը՝ ոչ պլանային: Ստուգումների արդյունքում կիրառվել է վարչական պատասխանատվություն և պետբյուջե մուտքագրելու համար սահմանվել տուգանք՝ շուրջ 29 մլն դրամի չափով: Թվով 45 ստուգում դեռևս ընթացքի մեջ է (47 տնտեսավարողի գործունեությունը դադարեցված է […]