ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բուսասանիտարիայի տեսչություն

/Բուսասանիտարիայի տեսչություն

Ֆիլոքսերայով վարակված խաղողի տնկիները սահմանից հետ են ուղարկել

Ֆրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող խաղողի արմատակալների (տնկիների) մեկ խմբաքանակ` 6000 հատ, սահմանից հետ է ուղարկվել:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սահմանային հսկողության շրջանակներում կատարված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ արմատակալները վարակված են ֆիլոքսերայով, տնկիների վրա միաժամանակ հայտնաբերվել են տզեր, թրիփսներ և երկու տարբեր տեսակի նեմատոդներ: Նշենք, որ ուղեկցող փաստաթղթերում նշված […]

Ներկայացվել է պտուղ-բանջարեղենի արտահանման փոփոխված ընթացակարգը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ապրիլի 1-ին կազմակերպվել էր հանդիպում, որին հրավիրվել էին մի խումբ ջերմոցատերեր` պտուղ-բանջարեղենի արտահանման ընթացակարգերը քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Սամվել Գալստյանը, Գառնիկ Պետրոսյանը, Ռոբերտ Մակարյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը, աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը և պաշտոնատար այլ անձինք:

Հանդիպման ընթացքում նշվեց, որ Հայաստանի […]

Թուրքիայից և Պակիստանից ներկրվող պտուղ-բանջարեղենն ապրիլի 1-ից պարտադիր կենթարվի լաբորատոր փորձաքննության

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հանձնարարականի համաձայն՝ 2015 թվականի ապրիլի 1-ից Թուրքիայի Հանրապետությունից և Պակիստանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պտուղ-բանջարեղենը սահմանված կարգով պետք է ենթարկվի լաբորատոր հետազոտության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի 1237-Ն որոշմամբ սահմանված՝ սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային և հիգիենիկ միասնական պահանջներին համապատասխանությունը գնահատելու […]

Կալիֆոռնիական ծաղկավոր թրիպսով վարակված բանջարեղեն չի ներմուծվել Հայաստան

Ապրիլի մեկին ԶԼՄ-ներից մեկն անդրադարձել է Թուրքիայից ներկրվող լոլիկի վաճառքի ցածր գնին և եզրակացրել, թե Հայաստան է ներմուծվում Ռուսաստանից հետ ուղարկված՝ կալիֆոռնիական ծաղկավոր թրիպսով վարակված լոլիկ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ կալիֆոռնիական ծաղկավոր թրիպսով վարակված բանջարեղեն, մասնավորապես` լոլիկ Թուրքիայից չէր կարող ներմուծվել հանրապետություն, քանի որ թուրքական արտադրության բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա արտադրանքի […]