ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բուսասանիտարիա

/Բուսասանիտարիա

Հանրապետություն լոլիկ չի ներկրվել, այլ արտահանվել է

Արձագանքելով լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությանը, որ օրերս լոլիկ է ներմուծվել հանրապետություն՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է՝ վերջին եռամսյակում Հայաստանի Հանրապետություն լոլիկ չի ներկրվել՝ այդ թվում և Ռուսաստանի Դաշնությունից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ շարունակվում է հանրապետությունից լոլիկի արտահանման գործընթացը․ այսօրվա դրությամբ՝ արդեն արտահանվել է 1130 տոննա լոլիկ, նախորդ ամբողջ տարվա 220 տոննայի դիմաց:

Ներկայացվել է պտուղ-բանջարեղենի արտահանման փոփոխված ընթացակարգը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ապրիլի 1-ին կազմակերպվել էր հանդիպում, որին հրավիրվել էին մի խումբ ջերմոցատերեր` պտուղ-բանջարեղենի արտահանման ընթացակարգերը քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Սամվել Գալստյանը, Գառնիկ Պետրոսյանը, Ռոբերտ Մակարյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը, աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը և պաշտոնատար այլ անձինք:

Հանդիպման ընթացքում նշվեց, որ Հայաստանի […]

Կալիֆոռնիական ծաղկավոր թրիպսով վարակված բանջարեղեն չի ներմուծվել Հայաստան

Ապրիլի մեկին ԶԼՄ-ներից մեկն անդրադարձել է Թուրքիայից ներկրվող լոլիկի վաճառքի ցածր գնին և եզրակացրել, թե Հայաստան է ներմուծվում Ռուսաստանից հետ ուղարկված՝ կալիֆոռնիական ծաղկավոր թրիպսով վարակված լոլիկ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ կալիֆոռնիական ծաղկավոր թրիպսով վարակված բանջարեղեն, մասնավորապես` լոլիկ Թուրքիայից չէր կարող ներմուծվել հանրապետություն, քանի որ թուրքական արտադրության բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա արտադրանքի […]

Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների 2015թ. տեղեկատու

ՀՀ կառավարությունը նպատակադրված ստեղծում է Հայաստանի Հանրապետության բնակչությանը անվտանգ սննդով ապահովելու և գյուղատնտեսական մշակաբույսերի արտահանումը խթանելու բոլոր անհրաժեշտ պայմանները: Աջակցելով հողօգտագործողներին՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստեղծել է մի տեղեկատու, որտեղ հանրամատչելի ներկայացված է Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցները, դրանց չափաքանակները, մշակվող օբյեկտները, վնասակար օրգանիզմները, պատրաստուկների նվազագույն և առավելագույն ծախսի […]

Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների տեղեկատու

ՀՀ կառավարությունը նպատակադրված ստեղծում է Հայաստանի Հանրապետության բնակչությանը անվտանգ սննդով ապահովելու և գյուղատնտեսական մշակաբույսերի արտահանումը խթանելու բոլոր անհրաժեշտ պայմանները: Աջակցելով հողօգտագործողներին՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստեղծել է մի տեղեկատու, որտեղ հանրամատչելի ներկայացված է Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցները, դրանց չափաքանակները, մշակվող օբյեկտները, վնասակար օրգանիզմները, պատրաստուկների նվազագույն ևառավելագույն ծախսի նորմաները, […]