ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Անասնաբուժության տեսչություն

/Անասնաբուժության տեսչություն

Ներդրվելու է կենդանիների համարակալման համակարգ

Հանրապետությունում կենդանիների համարակալման հարցը քննարկելու նպատակով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը սեպտեմբերի 8-ին ընդունեց Շվեյցարական համագործակցության գրասենյակի փորձագետ Ռոնալդ Ռուիսին:

Ծառայության պետը ներկայացրեց, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսական կենդանիների համարակալում, հաշվառում և նույնականացում՝ ականջներին կոդավորված տեղեկություն պարունակող հատուկ պիտակների ամրացման միջոցով, ինչը հնարավորություն կտա առավել վերահսկելի դարձնել […]

Աշխատանքային այց Վրաստանի Հանրապետություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը մայիսի 18-19-ին աշխատանքային այցով եղել է Վրաստանի Հանրապետությունում:

Մայրաքաղաք Թբիլիսիում ՍԱՊԾ ղեկավարը հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարության պարենի ազգային գործակալության պետ Զազա Դոլիձեի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, Վրաստանի Պարենի ազգային գործակալության պետի տեղակալ Իրակլի Չավլեշվիլին և ֆիտոսանիտարիայի վարչության պետ […]

Պարզաբանում

Վերջին շրջանում հաճախ են սոցիալական ցանցերում տարածվում սննդամթերքի անվտանգությանն առնչվող՝ մասնագիտորեն չհիմնավորված ու թյուր տեղեկություններ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չի խուսափում քննադատությունից, դեռ ավելին՝ կարծում ենք, որ հաճախ առողջ քննադատությունը նպաստում է ավելի նպատակային գործողությունների պլանավորմանը, բայց նաև տարանջատում ենք քննադատությունն անհիմն տեղեկություններից, որոնք կարող են անհանգստություն առաջացնել հանրության շրջանում: Մասնավորապես, վերջին նման դեպքը […]

Արգելվել է թռչնամիս ներկրել Թուրքիայից

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի մայիսի 7-ի հրամանով՝ 2015 թվականի մայիսի 7-ից արգելվել է Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ՝ մինչև կարանտինի չեղյալ […]

Պարզաբանումներ են տրվել բրուցելոզի դեպքերի վերաբերյալ

Ապրիլի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը և գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ավագյանը լրագրողներին մանրամասներ են հաղորդել հանրապետության անասնահամաճարակային իրավիճակի, մասնավորապես՝ վերջին ժամանակահատվածում գրանցված կենդանիների բրուցելոզի դեպքերի վերաբերյալ:

Հովհաննես Մկրտչյանն ընդգծել է, որ հանրապետությունում չկան կարանտին սուր վարակիչ […]

Բրուցելոզի վերաբերյալ

Ի պատասխան բրուցելոզ հիվանդության դեպքերի գրանցման վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործող «Գյուղարտ» ՓԲԸ-ին պատկանող սպանդանոցում գրանցված դեպքից հետո Ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի անասնաբույժ-տեսուչները եղել են դեպքի վայրում, ծանոթացել իրավիճակին, պարզել հիվանդների թիվն ու ստուգել ուղեկցող փաստաթղթերի առկայությունը:

Փաստաթղթային ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Գյուղարտ» ՓԲԸ-ն 2014 թվականի հունվարի […]

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է

Կոտայքի մարզի Սոլակ համայնքում՝ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով, պլանային ստուգումների ընթացքում հունվար ամսից սկսած հայտնաբերվել են բրուցելոզով վարակված 6 խոշոր և 19 մանր եղջերավոր կենդանիներ, որոնք, «Բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգի» համաձայն, մեկուսացվել են և ենթարկվել սանիտարական սպանդի: Սոլակ համայնքում կենդանիների՝ բրուցելոզով վարակման նոր դեպքեր չեն արձանագրվել:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները […]

«Սադիա» ապրանքանիշի հավերում հորմոնների շեղում չի հայտնաբերվել

Լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ Բրազիլիայից ներկրված հավերը, մասնավորապես՝ «Սադիա» տեսակի, տեստոստերոն հորմոնի մեծ քանակություն են կարող պարունակել:

Հայտնում ենք, որ կենդանական ծագման սննդամթերքի ներմուծումը Հայաստան թույլատրվում է, եթե սահմանային վերահսկողության արդյունքներով հաստատվում է տվյալ սննդամթերքի համապատասխանությունը դրա անվտանգությանը ներկայացվող պահանջներին:

Սահմանային հսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի ռիսկային չափորոշիչներով պայմանավորված՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարբերաբար իրականացնում […]

Այցելություն թռչնաբուծարան

Վարչապետն այցելել է Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկա. նրան, ի թիվս պաշտոնատար այլ անձանց, ուղեկցել է ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Եղեգնուտ համայնքում գտնվող Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկայում, ծանոթացել վերջինիս գործունեությանը և ներդրումային ծրագրերին: 2013 թվականին հիմնադրված ֆաբրիկան զբաղվում է թռչնամսի արտադրությամբ: Ֆաբրիկայի ղեկավարները […]

Հանդիպում լիտվացի արտադրողների հետ

Մարտի 24-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանը և սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության գլխավոր մասնագետ Արթուր Մելիքյանը հանդիպեցին աշխատանքային այցով Հայաստան ժամանած լիտվացի տնտեսավարողների հետ:

Հանդիպմանը ներկա էին անասնաբուժական դեղերի արտադրությամբ զվաղվող լիտվական «Ռուվերա» բաժնետիրական ընկերության նախագահը և կենդանական ծագման ենթամթերքի և մսամթերքի վերամշակում իրականացնող լիտվական «Բի Էյչ Ջի» ընկերության գլխավոր մենեջերը:

Տնտեսավարողների […]