ԱՏԳ ԱԱ ծածկագ
Ռիսկայնությունն ըստ սննդամթերք արտադրողի մոտ ներդրված կառավարման համակարգի
Ներդրված չեն սննդամթերքի (բեռի) արտադրությունում սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերը` վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգ (ՎԱՎԿԿՀ) կամ ԻՍՕ 22000
Ներդրված են սննդամթերքի (բեռի) արտադրությունում սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերը` վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգ (ՎԱՎԿԿՀ) կամ ԻՍՕ 22000
Պահանջվող փոխադրամիջոցների պայմաններ
Փոխադրամիջոցների պայմանները չեն համապատասխանում սննդամթերքի տվյալ տեսակի փոխադրմանը ներկայացվող փոխադրամիջոցների պահանջներին (օրինակ, առանց ջերմաստիճանային ռեժիմն ապահովող սարքավորումների տրանսպորտ՝ արագ փչացող սննդի տեղափոխման համար), սննդամթերք և արգելված ոչ սննդային նյութեր նույն տրանսպորտային միջոցում տեղափոխելը
Փոխադրամիջոցների պայմանները համապատասխանում են սննդամթերքի տվյալ տեսակի համար պահանջվող փոխադրման պայմաններին, սակայն ջերմաստիճանային ռեժիմը խախտված է
Փոխադրամիջոցների պայմանները համապատասխանում են սննդամթերքի տվյալ տեսակի փոխադրման համար ներկայացվող տրանսպորտային միջոցների պահանջներին
Նախորդ ներմուծումների ժամանակ՝ նույն կազմակերպության արտադրած սննդամթերքի և ներմուծված տվյալ բեռի մասին տվյալները
Միևնույն երկրից բերված նույն կամ նմանատիպ սննդամթերքի համար սննդամթերքի վտանգավորության վերաբերյալ ստացված ծանուցումներ կամ ներմուծման արգելում կամ սննդամթերքի վտանգավորությամբ պայմանավորված շուկայից հետկանչ կամ կեղծումներ, որոնք պայմանավորված են սննդամթերքի բաղադրության և ուղեկցող փաստաթղթերում նշված բաղադրության անհամապատասխանությամբ
Բացակայում են սննդամթերքի անվտանգության խնդիրների ծանուցումներ՝ նույն կամ նմանատիպ արտադրանքի անվտանգության հարցերի վերաբերյալ կամ ներմուծված սննդի և ներմուծողի կողմից ոչ մի նորմատիվ իրավական ու փաստաթղթային անհամապատասխանություններ, ինչպես նաև կեղծումներ և նմանատիպ խնդիրներ առկա չեն եղել:
Ծագման երկրում ներդրված սննդամթերքի անվտանգության համակարգի մակարդակ
Ծագման երկրում ներդրված սննդամթերքի անվտանգության համակարգի ցուցանիշները ցածր են միջազգային ստանդարտներից և չափանիշներից, և երկրներ, որտեղ սննդամթերքի անվտանգության համակարգն ավելի ցածր է, քան Հայաստանի Հանրապետությունում
Երկրներ, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունն ստորագրել է սննդամթերքի անվտանգության ստանդարտների և չափանիշների ճանաչման պայմանագիր
Զարգացած երկրներ, որտեղ սննդամթերքի անվտանգության համակարգը հիմնված է միջազգային ստանդարտներին և չափանիշներին համապատասխան