ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Varduhi

/Varduhi Zakaryan

Notice: Undefined variable: name in /web/snund.am/www/wp-content/themes/Avada/includes/avada-functions.php on line 147

About Varduhi Zakaryan

This author has not yet filled in any details.
So far has created 84 blog entries.

«Բելաջիոյի»՝ սննդի շղթայում զբաղված բոլոր աշխատակիցները ստացել են սանիտարական անձնագրեր

ՀՀ ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հանդիպում-299» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի՝ «Բելաջիոյի» (Երևան), սննդի շղթայի աշխատակիցներին (17 հոգի, որոնցից 7-ը՝ խոհարար) թույլատրել է վերսկսել աշխատանքը: Վերջիններս ենթարկվել են բժշկական զննության: Պարզվել է, որ բոլորն էլ առողջ են և ստացել են անձնական սանիտարական (բժշկական) գրքույկներ:

Վերահսկողություն է իրականացվել հանրապետության 429 նախադպրոցական ուսումնական հաստատություններում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ս/թ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում անցկացրել են հսկողական շրջայցեր և պետական վերահսկողական միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունում գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ ուսումնասիրելու նպատակով նախադպրոցական ուսումնական հաստատություններին մատակարարվող և իրացվող սննդամթերքի պիտանիության ժամկետների, պահման պայմանների և հիգիենայի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանն ու ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

Վերահսկողությունն իրականացվել է հանրապետության 429 նախադպրոցական ուսումնական […]

Մամուլի ասուլիսի հրավեր

Նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գրասենյակում (հասցե՝ Երևան, Պետրոս Ադամյան 14) ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և Սննդամթերքի ավտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, որով կմեկնարկի հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության (հակամանրէային ռեզիստենտականության՝ ՀՄՌ) դեմ պայքարին նվիրված միջոցառումների շաբաթը: Այն կազմակերպվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության […]

Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է ոլորտով հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպումներ է ունեցել «Վիստաա» փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների, ինչպես նաև Ագրոբիզնես հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի հետազոտությունների գծով տնօրեն Լուսինե Թադևոսյանի հետ:

«Վիստաա»-ի փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ քննարկվել են «Ֆերմերից ֆերմերին» ծրագրի շուրջ համագործակցության մանրամասները: «Մենք պատրաստ ենք համագործակցել և յուրաքանչյուր արտադրողի աջակցելու համար ներդնել մեր բոլոր կարողությունները»,- […]

Իրացման ցանցում կարող է հայտնվել թերի մակնշմամբ ձու

Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով ս/թ հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել սննդային ձվի թերի մակնշված խմբաքանակ (բացակայել է հայերեն մակնշումը)՝ 18.800կգ (302.400 հատ), ինչը ՀՀ կառավարության «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված ձվերի և ձվամթերքի փաթեթավորմանն ու մակնշմանը ներկայացվող պահանջների խախտում է (ներմուծող՝ «Սագաս» ՍՊԸ):  Սահմանային վերահսկողության շրջանակներում բեռը կապարակնքվել […]

Նոր համագործակցություն «Հակամանրէային ռեզիստենտականության» բազմակողմանի ազգային ծրագրի շրջանակներում

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հետ համատեղ անցկացրել են «Գյուղատնտեսության և սննդի ոլորտում հակամանրէային ռեզիստենտականության (ՀՄՌ) նվազեցում» ծրագրի գնահատում (ծրագիրն իրականացվում է աշխարհի 6 երկրներում, Հայաստանն առաջինն է դրանց մեջ): Այն նպատակ ունի ընտրված երկրներում աջակցել ՀՄՌ-ի ազգային գործողությունների ծրագրի իրականացմանը և բարելավմանը՝ ներգրավելով սննդի և գյուղատնտեսության ոլորտները: […]

FAO-ի հետ ծրագրերը շարունակվում են

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ:

«Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ մեր համագործակցությունը ոլորտի զարգացմանն ուղղված լավագույն փորձն է՝ ցույց տալու, թե ինչպես պետք է և կարող են համագործակցել պետական ու միջազգային կառույցները»,- ասել է տեսչական մարմնի […]

FAO-ն մարզային կենտրոնների բուսասանիտար-տեսուչներին տրամադրեց անհրաժեշտ գործիքներ

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից իրականացված «Արևելյան Եվրոպայի չորս երկրներում բուսասանիտարական ծառայությունների հզորացում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մարզային կենտրոնների բոլոր բուսասանիտար-տեսուչներն ապահովվեցին անհրաժեշտ գործիքներով: Բույսերի պաշտպանության ժամանակակից մեթոդները և բուսասանիտարական միջոցառումների իրականացումը կնպաստեն տարածաշրջանում գյուղատնտեսության կայուն զարգացմանը՝ գյուղմթերքի վաճառքի ծավալների մեծացմանը և արտահանման շուկաների ընդլայնմանը։

Ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանի միջև սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման նպատակով համագործակցության հուշագիր է ստորագրվել: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից «Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության տեխնիկական աջակցությամբ իրականացվող «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում փուլ-2» ծրագրի շրջանակներում […]

Ժամանակավոր կգործեն ներմուծման որոշակի սահմանափակումներ

Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով ժամանակավորապես գործում են որոշակի սահմանափակումներ։

Մասնավորապես 2018 թվականի օգոստոսի 28-ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի […]