ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Varduhi

/Varduhi Zakaryan

Notice: Undefined variable: name in /web/snund.am/www/wp-content/themes/Avada/includes/avada-functions.php on line 147

About Varduhi Zakaryan

This author has not yet filled in any details.
So far has created 84 blog entries.

Քննարկվել է սահմանային վերահսկողության Հայաստանի փորձը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչության պետ Էլվիրա Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական կոմիտեի փորձագետ-խորհրդատու Ալվին Մեհիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սննդամթերքի սահմանային վերահսկողության Հայաստանի փորձը, առկա վիճակը, ծանոթացել են «Մեկ պատուհան» համակարգի հնարավորություններին՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման համատեսքստում:

Հանդիպման ընթացքում Էլվիրա Միրզոյանն ընդգծել […]

Կասեցվել է լավաշի և հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն անհատ ձեռնարկատեր Լուսինե Սիմոնյանին պատկանող լավաշի և հրուշակեղենի արտադրամասում (Լոռու մարզ, ք Ալավերդի) անցկացրած վերահսկողական միջոցառումների շրջանակում պարզել են, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Արձանագրվել են նաև այլ անհամապատասխանություններ, մասնավորապես՝ պատրաստի արտադրանքը չի ունեցել հայերեն մակնշում, իսկ չփաթեթավորված լավաշը՝ տեղեկատվական թերթիկ, թողարկվող արտադրանքը չի […]

Վերացվել են ներմուծման սահմանափակումները Մեծ Բրիտանիայից և Նիդերլանդներից

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2018 թվականի դեկտեմբերի 5-ից վերացրել է Մեծ Բրիտանիայից և Նիդերլանդներից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի, միջադիրների ներմուծման ժամանակավոր սահմանափակումները:

Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման վերաբերյալ […]

65 աշխատակից չի ենթարկվել բժշկական զննության

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները պետական վերահսկողության շրջանակներում պարզել են, որ «Եղեգնաձորի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր) 65 աշխատակից չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների և չունեն սանիտարական գրքույկներ:

Վերահսկիչը նրանց ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Համլետ Դավթյանին պատկանող հացի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ. Արագածավան): Պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, չի կատարվել հումքի, պատրաստի արտադրանքի և տեխնոլոգիական գործընթացների լաբորատոր հսկողություն՝ որակի և անվտանգության ցուցանիշների նկատմամբ, իսկ հացը և հացաբուլկեղենը տեղափոխող փոխադրամիջոցը չի […]

Ամանորին ընդառաջ

Ամանորին ընդառաջ, հաշվի առնելով առևտրի ծավալների աճն ու ակտիվացումը, նաև դրանով պայմանավորված ռիսկերը, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևան քաղաքում և հանրապետության բոլոր մարզերում ձևավորել է մասնագետ-տեսուչների աշխատանքային խմբեր, որոնք 2018 թվականի դեկտեմբերի 4-ից 27-ը առևտրի կենտրոններում, պարենային ապրանքի խանութներում և մսի վաճառքի կետերում կիրականացնեն հսկողական շրջայցեր: Կուժեղացվի սահմանային հսկողությունը:

Երևանի սահմանային հսկիչ կետը, ինչպես […]

Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մարատ Մաճկալյանին պատկանող հանրային սննդի կետում (Արարատի մարզ, գ. Այնթապ): Պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Նաև՝ սննդի շղթայի աշխատակիցները չեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները,  չեն կրել պաշտպանիչ հագուստ, կենդանական ծագման սննդամթերքն (գյուղատնտեսական թռչնի ձու, թռչնի միս, […]

ՍԱՏՄ-ում սկսվել է «Մեկ պատուհան» համակարգի ներդրումը

 

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը բոլոր գերատեսչություններից առաջինն է, որտեղ կներդրվի «Մեկ պատուհան» թվայնացված համակարգը. արդեն մեկնարկել է պիլոտային ծրագիրը: Տեսչական մարմինն առաջին շահառուն է, քանի որ արդեն ունի թվայնացման ուղղությամբ մի շարք ծրագրերի փորձ, նաև՝ ծավալուն ու բազմատեսակ փաստաթղթաշրջանառություն. սերտիֆիկացման հայտեր, ներմուծման և արտահանման փաստաթղթեր և այլն:

«Իու նեթվորքս» ընկերության վերլուծաբանների թիմը ՍԱՏՄ աշխատակիցներին […]

Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տալվորիկ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի կետում (Արմավիրի մարզ, գ. Տարոնիկ): Պարզվել է, որ սննդամթերքի արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իսկ աշխատակիցները չեն անցել պարտադիր բժշկական զննություն և չունեն սանիտարական գրքույկներ:

«Տալվորիկ» Ա/Կ-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է հանձնարարական վերացնել հայտնաբերված […]

Կասեցվել է ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Խաչատուր Խաչատրյանին պատկանող ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասում (Վայոց Ձոր, ք. Եղեգնաձոր): Պարզվել է, որ խմիչքների արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իսկ թողարկվող արտադրանքը չի ունեցել որակն ու անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթ:

Ա/Ձ Խաչատուր Խաչատրյանի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է հանձնարարական […]