ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Varduhi

/Varduhi Zakaryan

Notice: Undefined variable: name in /web/snund.am/www/wp-content/themes/Avada/includes/avada-functions.php on line 147

About Varduhi Zakaryan

This author has not yet filled in any details.
So far has created 84 blog entries.

Գեղարքունիքում անկած կենդանիների մոտ որևէ ինֆեկցիա չի հայտնաբերվել

Օրեր առաջ կենդանիների անկման դեպքեր էին գրանցվել Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներում: Դեպքին անմիջապես արձագանքել էր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հայտնելով, որ գրանցված դեպքերը Տեսչական մարմնի վերահսկողության տակ են և մասնագետներն արդեն լաբորատոր փորձաքննության համար նմուշներ են վերցրել:

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար, Կարճաղբյուր և Արտանիշ համայնքներում անկած անասունների մանրէաբանական […]

Անասնահամաճարակային մշտադիտարկում ձկնաբուծարաններում

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ձկնամթերքի խմբաքանակների մեջ անցանկալի նյութերի հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, տնտեսությունների սանիտարական վիճակը, ինչպես նաև ձկան և ջրի մեջ մնացորդային նյութերի առկայությունը պարզելու նպատակով, հանրապետությունում գործող ձկնաբուծական տնտեսություններում իրականացնում է անասնահամաճարակային մշտադիտարկում:

Մոտ 100 տնտեսությունների մշտադիտարկման ընթացքում կարևորվել է ոչ միայն ձկնաբուծարանների սանիտարական վիճակի որոշումը, այլև ձկների համար օգտագործվող կերերի անվտանգությունը […]

Մշտադիտարկում սեզոնային ճամբարներում

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսել մանկական սեզոնային ճամբարներում, որի շրջանակներում վերահսկողական միջոցառումներ են անցկացվել Կոտայքի մարզի «Լուսաբաց ճամբար առողջարարական», «Հասմիկ ճամբար», «Հեքիաթային կիրճ մանկական տուրիստական հանգստի կենտրոն» և  «Արագած ճամբար» ՍՊԸ-ներում:

Դիտարկման արդյունքներով պարզվել է, որ բոլոր ճամբարներում սննդամթերքը մատակարարվում է պայմանագրային հիմունքներով, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը ենթարկվել է բժշկական զննության, առկա […]

Ամփոփվել են Հայաստանում անցկացվող ոչ սակագնային միջոցառումների վերաբերյալ տարածաշրջանային սեմինարի արդյունքները

Ռալֆ Փիթերս, ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կազմակերպության ներկայացուցիչ

Ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանում և մասնակցել այս աշխատաժողովին, որը կազմակերպվել է Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից: Հատկապես տպավորիչ է տվյալների հավաքագրման և դասակարգման հետ կապված աշխատանքը: Շնորհակալ եմ երկրին բարձր մակարդակով միջոցառումը կազմակերպելու և հյուրընկալության համար:

Նինո Նիկանաձե, Վրաաստանի չափագիտության ստանդարտների ազգային գործակալության ներկայացուցիչ

Շատ կարևոր սեմինար […]

«Քաղաքացիներն ահազանգում են…»

Հայտնաբերվել է սահմանված նորմերին չհամապատասխանող աղ

 

Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից աղ ներկրող «Սոլտեքս» ՍՊԸ-ում՝ «Եռակի մաքրազտված աղ» անվանմամբ աղի մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշները ստուգելու նպատակով:

Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ 22.02.2019թ. և 25.04.2019թ. արտադրության 100 գրամանոց փաթեթավորմամբ աղի խմբաքանակների մեջ կալիումի և […]

Մամուլի ասուլիսի հրավեր

Հարգելի գործընկերներ, մայիսի 22-ին ժամը 12:00-ին ՍԱՏՄ դահլիճում տեղի կունենա ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հաշվետու մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն ՍԱՏՄ վերջին մեկ տարվա գործունեության արդյունքները:

Հրավիրում ենք լուսաբանելու:

Արգելվել է թռչնամսի ներմուծումը ՌԴ Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, թռչնի Նյուքասլ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2019թ. մայիսի 17-ից արգելվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե […]

Քննարկվել են հակամանրէային ռեզիստենտականությանը վերաբերով հարցեր

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Եվրոմիության սննդամթերքի անվտանգության նախագծի փորձագետ Իրինա Կիրևայի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության (FAO) կազմակերպության ծրագրերի համակարգող Զարուհի Բեգլարյանի հետ:

Իրինա Կիրևան Գեորգի Ավետիսյանին է ներկայացրել Տեսչական մարմնի հետ համատեղ համագործակցության արդյունքում Հայաստանում հակամանրէային ռեզիստենտականությանն առնչվող իրենց կողմից կատարված իրավական դաշտի ուսումնասիրության արդյունքները:

Գեորգի Ավետիսյանը հավաստիացրել է, […]

ՍԱՏՄ ղեկավար. այսօրվանից հայտարարում ենք անասնաբուժության հանրայնացման ժամանակաշրջան

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ, կազմակերպել են «Գիտության և գիտական հաստատությունների դերն անասնաբուժության ոլորտի զարգացման գործում» խորագրով գիտաժողով՝ նվիրված Անասնաբույժի միջազգային օրվան: Գիտաժողովին մասնակցում էին ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ներկայացուցիչներ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, դասախոսներ, անասնաբույժներ, ինչպես նաև ուսանողներ:

Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ողջույնի […]

Քննարկվել են ձկնարտադրության ոլորտի խնդիրները

Ձկնարտադրության ոլորտում առկա խնդիրների քննարկման և փոխշահավետ համագործակցության արդյունքում դրանց լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հանդիպում են կազմակերպել ձկնաբուծությամբ զբաղվող, ներկրող և արտահանող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Գեորգի Ավետիսյանը կարևորել է ձկնարտադրության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, նշել է, որ ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունների […]