Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO)
ՄԱԿ-ի ՊԳԿ «Հայաստանում թունաքիմիկատների որակի վերահսկողության և դրանց մնացորդային քանակների նկատմամբ մոնիթորինգի աջակցության ծրագիրը» ֆինանսավորվում է Հունաստանի Հանրապետության կառավարության կողմից և իրականացվում ՊԳԿ հայաստանյան գրասենյակի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից:
Ծրագրի նպատակներից է աջակցել երկրի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը՝ սննդամթերքի և կերերի մեջ թունաքիմիկատների մնացորդային քանակների մոնիթորինգի ծրագրերի իրականացման նպատակով: