Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպություն
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը (OIE) աշխարհի հնագույն և ազդեցիկ միջազգային կազմակերպություններից է: Այն ստեղծվել է 1924 թվականի հունվարի 25-ին Փարիզում: 1997 թվականի դեկտեմբերի 12-ից Հայաստանի Հանրապետությունը դարձել է ԿԱՀԿ-ի լիիրավ անդամ: Ներկայումս այդ հեղինակավոր կազմակերպությանն անդամակցում են 178 երկրներ:
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ յուրաքանչյուր երկիր պարտավորվում է անմիջապես կամ պարբերաբար, WAHID տեղեկատվական համակարգի միջոցով, տեղեկատվություն ներկայացնել տվյալ երկրում արձանագրված կենդանիների հիվանդությունների վերաբերյալ:
2015-ի հունիսի 26-ից Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության պատվիրակը Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն է:
Պաշտոնական կայք՝ http://oie.int/