Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մի շարք քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 5-ի NԿ852-Ա, հոկտեմբերի 21-ի NԿ903-Ա, հոկտեմբերի 29-ի NԿ929-Ա, նոյեմբերի 3-ի NԿ945-Ա, նոյեմբերի 16-ի NԿ963-Ա և դեկտեմբերի 2-ի NԿ1048-Ա հրամաններով կասեցված մրցույթները վերսկսվում են համաձայն ստորև ցանկի.
Ց Ա Ն Կ
ՀՀ | Պաշտոնի անվանումը | Պաշտոնի անձնագրի ծածկագիրը | Թեստի անցկացման օրը, ժամը | Հարցազրույցի անցկացման օրը, ժամը | Մրցույթի տեսակը |
1 | Նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման բաժնի գլխավոր տեսուչ | 70-26.7-Մ2-4 | 19.01.2021
10:00 |
21.01.2021
12:00 |
Ներքին |
2 | Արագ արձագանքման բաժնի ավագ տեսուչ | 70-26.10-Մ4-1 | – | 21.01.2021
14:00 |
Ներքին |
3 | Բավրա-Գյումրի սահմանային հսկիչ կետի գլխավոր տեսուչ | 70-26.14-Մ2-8 | 19.01.2021
12:00 |
21.01.2021
15:00 |
Արտաքին |
4 | Գեղարքունիքի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչ | 70-26.21-Մ2-4 | 19.01.2021
16:00 |
21.01.2021
17:00 |
Արտաքին |
5 | Այրում-Բագրատաշեն սահմանային հսկիչ կետի գլխավոր տեսուչ | 70-26.13-Մ2-9 | 29.01.2021
10:00 |
02.02.2021
09:30 |
Ներքին |
6 | Այրում-Բագրատաշեն սահմանային հսկիչ կետի ավագ տեսուչ | 70-26.13-Մ4-1 | 29.01.2021
12:00 |
02.02.2021
10:30 |
Արտաքին |
7 | Այրում-Բագրատաշեն սահմանային հսկիչ կետի գլխավոր տեսուչ | 70-26.13-Մ2-3 | 29.01.2021
14:00 |
02.02.2021
14:00 |
Ներքին |
8 | Այրում-Բագրատաշեն սահմանային հսկիչ կետի գլխավոր տեսուչ | 70-26.13-Մ2-10 | 29.01.2021
16:00 |
02.02.2021
15:00 |
Ներքին |