ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների չկատարման հիմքով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր կասեցրել են երկրում գործող մոտ հինգ տասնյակ սննդի շղթայի օպերատորների գործունեությունը. կասեցվողների ցանկում բոլորիս հայտնի տնտեսվարողներ են:

Մասնավորապես՝ 72 ժամով կասեցվել է Երևանի օղակաձև զբոսայգում գտնվող «ՄուզԿաֆե» սրճարանի գործունեությունը՝ կատարման համար պարտադիր սանիտարհիգիենիկ նորմերը խախտելու համար:

24 ժամով դադարեցվել է նաև Երևանի Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի աշխատանքը. այստեղ թերի է իրականացվել աշխատակիցների ջերմաչափումը, նրանցից ոմանք դիմակ չեն դրել, ջերմաչափման մատյանները թերի են լրացվել, դրամարկղերի մոտ մարդկային կուտակումներ են եղել՝ չպահպանելով սոցիալական հեռավորություն:

ՍԱՏՄ կողմից իրականացվող ստուգայցերի խոշորացույցի տակ այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային սննդի կետերը, խանութներն ու արտադրական կազմակերպություններն էին:

Մի շարք տնտեսավարողների մոտ կրկնայցեր էին: Դրականորեն արձանագրվել է, որ նախկինում խախտումներ թույլ տված և մեկ անգամ արդեն 24 ժամով կասեցված այդ ընկերություններում բոլոր թերացումները վերացվել են:

ՍԱՏՄ մասնագետների «Կարավել» ռեստորան կատարած անակնկալ այցն այդ հանրային սննդի կետում արձանագրել է մարդկային կուտակում՝ 80-100 հոգանոց միջոցառման տեսքով: Խախտումն արձանագրվել է և կներկայացվի պարետատուն:

Ստուգայցեր անցկացվել են հանրապետության բոլոր մարզերում:

Տեսչական մարմնինը տնտեսավարողներին աջակցում է խորհրդատվությամբ, ցուցումներով, ինչպես նաև հիշեցնում կրկնակի խախտումների պարագայում սպասվող ավելի խիստ պատժամիջոցների մասին:

Երևան

Արարատի մարզ

Արմավիրի մարզ

Արագածոտնի մարզ

Կոտայքի մարզ

Գեղարքունիքի մարզ

Լոռու մարզ

Սյունիքի մարզ

Տավուշի մարզ