Մարտի 11-13-ը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ անցկացվել է «Պրոքսի Սերվիս» ՍՊԸ կողմից կազմակերպվող «Սպանդանոցային մորթի կարևորությունը և անցման ուղիները աշխարհում և Հայաստանում» թեմայով սեմինար-ուսուցումը:
Սեմինարին մասնակցող սպանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսավարողներն ու այլ շահագրգիռ անձինք քննարկել են Ռուսաստանի Դաշնությունում սպանդանոցների կառուցման և գործունեության իրավակարգավորումները, ինչպես նաև՝ այդ ոլորտի իրավական կարգավորումներին առնչվող որոշ խնդիրներ, ինչը կարող է նպաստել ՀՀ-ում պատշաճ սպանդ կազմակերպելուն ուղղված օրենդրական դաշտի բարելավմանը: