Բույսերի առողջության միջազգային տարի
Չկա բույսերի առողջություն՝ չկա կյանք
ՄԱԿ-ի կողմից 2020-ը հայտարարվել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի, որի շրջանակներում Հայաստանում մեկնարկել է բուսասանիտարիային նվիրված առաջին միջոցառումը: ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարը միտված է նպաստելու բույսերի վնասատուների ազգային վերահսկողության և բուսասանիտարական հավաստագրման համակարգերի հզորացմանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, նրա խորհրդական Էլվիրա Միրզոյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության […]
Միավորված ազգերի կազմակերպությունը 2020թ. հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է այն միջոցառումները, որոնք նախատեսվում են կազմակերպել բույսերի առողջության պահպանման միջազգային տարվա շրջանակներում:
Բույսերի առողջության պահպանումը գործունեություն է, որը կանխում է բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների վնասակար օրգանիզմների ներթափանցումը, դրանց դեմ պայքարը, ներառյալ՝ ներմուծման և արտահանման կարգավորումը մի շարք ընթացակարգերի միջոցով, որոնք ուղղված են նոր […]
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
- Հանրային իրազեկում – Տարեկան
- Հանրապետության դպրոցներում բույսերի առողջության վերաբերյալ դասընթացների կազմակերպում – Տարեկան
- Հանրամատչելի (մուլտ)ֆիլմի պատրաստում (օրինակ, ինչպես պահել չրեղենը, ընդեղենը և այլ) – I եռամսյակ
- Միջազգային համաժողով – II եռամսյակ
- ԱՊՀ երկրների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի նիստի կազմակերպում և անցկացում Երևանում – II եռամսյակ
- Պեստիցիդների և ագրոքիմիկատների, բուաաբուծութան ոլորտում օգտագործվող սարքավորումների ցուցահանդեսի կազմակերպում – III եռամսյակ
- Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում «ԲԱՄՏ 2020-ի իրազեկման շաբաթներ»-ի անցկացում՝ ցուցադրություններով, դաշտեր այցելություններով և լավագույն ֆերմերներին պատվոգրերի հանձնմամբ – III և IV եռամսյակներ
- Գիտաժողովի կազմակերպում – III եռամսյակ
- Գյուղատնտեսական տոնավաճառ ցուցահանդեսների կազմակերպում – IV եռամսյակ
- Լավագույն և հաջողված ֆերմերների կողմից պատշաճ գյուղատնտեսական պրակտիկայի ներկայացում – IV եռամսյակ
Միջոցառումները նախատեսվում է իրականացնել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Բույսերի պաշտպանության միջազգային համաձայնագրի աշխատակազմի (IPPC) հետ համատեղ: