Այսօր տեղի է ունեցել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախագահությամբ:
Քննարկման դրված երեք հարցերից երկուսին՝ «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեում և ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում Արթուր Շատվորյանի թեկնածությունը վարչապետին ներկայացնելուն, Խորհուրդը քվերակությամբ տվել է դրական եզրակացություն:
Երրորդ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաստիքացուցակին, քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին հավանություն տալու հարցի շուրջ ծավալված քննարկումների արդյունքում որոշվել է լրամշակել քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերն ու ներկայացնել խորհրդի էլեկտրոնային քվերակությանը: