ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի գլխավորությամբ նոյեմբերի մեկին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին Առողջապահական և աշխատանքի,  Բնապահպանության և ընդերքի,  Կրթության, Շուկայի վերահսկողության, Սննդամթերքի անվտանգության և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների ղեկավարները:   Քննարկմանը մասնակցում էին նաև  վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության և տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացուցիչները:

Ներկաները քննարկել են  տեսչական մարմինների կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքերը  և առաջիկա անելիքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա հանդիպման և հետագա քայլերի վերաբերյալ: