Ռալֆ Փիթերս, ՄԱԿ–ի առևտրի և զարգացման կազմակերպության ներկայացուցիչ
Ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանում և մասնակցել այս աշխատաժողովին, որը կազմակերպվել է Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից: Հատկապես տպավորիչ է տվյալների հավաքագրման և դասակարգման հետ կապված աշխատանքը: Շնորհակալ եմ երկրին բարձր մակարդակով միջոցառումը կազմակերպելու և հյուրընկալության համար:
Նինո Նիկանաձե, Վրաաստանի չափագիտության ստանդարտների ազգային գործակալության ներկայացուցիչ
Շատ կարևոր սեմինար էր, արժեքավոր տեղեկատվություն ստացանք տարբեր երկրների փորձի մասին: Շատ կաևոր է, որ երկրների միջև լինեն առևտրական ազատ հարաբերություններ: Շնորհակալություն Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին օգտակար տեղեկատվության համար, որը մենք այլ տեղից երբևէ չէինք ստացել:
Ալեքսեյ Կրավչենկո, ՄԱԿ-ի առևտրի, ներդրումների և նորարարության բաժնի տնտեսական հարցերով պատասխանատու
Շատ հաճելի էր համագործակցության այս մակարդակը, որն օգտակար է բոլորիս համար: Նման սեմինարները շատ կարևոր են այս ոլորտում հատկապես առաջին քայլերը կատարողների առումով: Շնորհակալություն հայաստանյան կողմին այն կազմակերպելու և լավագույնս անցկացնելու համար:
Նուգլուզուգաթ Ախիր, Տաջիկստանի ստանդարտիզացման, չափագիտության, սերտեֆիկացման և առևտրի տեսչության գործակալության ներկայացուցիչ
Միջառևտրական հարաբերությունները զարգացնելու հարցում ներկայումս մեծ առաջընթաց է նկատվում, այդ պատճառով էլ նմանատիպ սեմինարների անցկացումը շատ ակտուալ և օգտակար է:
Սադաբաևա Ջիբեկ, Ղրղզստանի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ
Այն ինչ այստեղ քննարկվեց շատ արդիական է: Տեղի ունեցավ փորձի փոխանակում, որն անհրաժեշտ է հատպակես ապագա մասնագետների համար: Շատ նոր տեղեկատվություն ստացանք:
Նուրգիլդի Կուպանալիտ, Թուրքմենիստանի սանիտարական ֆիզիոլոգիական ծառայության ներկայացուցիչ
Ինձ շատ հաճելի էր գտնվել նման հյուրընկալ երկրում, համագործակցել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ: Ամեն ինչ կազմակերպված էր շատ բարձր մակարդակով, շնորհակալություն կազմակերպիչներին:
Խայուդ Ադան Ազարով Ուզբեկստանի ներդրումների և արտաքին առևտրի նախարարության ներկայացուցիչ
Առաջին անգամ էի մասնակցում նման սեմինարի, շատ մեծ տեղեկատվություն ստացանք ամբողջ աշխարհից: Շատ լավ էր կազմակերպված, տպավորություններս դրական են: