ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Եվրոմիության սննդամթերքի անվտանգության նախագծի փորձագետ Իրինա Կիրևայի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության (FAO) կազմակերպության ծրագրերի համակարգող Զարուհի Բեգլարյանի հետ:

Իրինա Կիրևան Գեորգի Ավետիսյանին է ներկայացրել Տեսչական մարմնի հետ համատեղ համագործակցության արդյունքում Հայաստանում հակամանրէային ռեզիստենտականությանն առնչվող իրենց կողմից կատարված իրավական դաշտի ուսումնասիրության արդյունքները:

Գեորգի Ավետիսյանը հավաստիացրել է, որ Տեսչական մարմինն ունի համապատասխան ներուժ և պատրաստակամություն այս ուղղությամբ աշխատելու համար: «Այս ընթացքում էլ ՍԱՏՄ-ում ստեղծվում է անասնաբուժական ոլորտում օգտագործվող հակաբիոտիկների ռեեստր»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Զարուհի Բեգլարյանը վստահեցրել է, որ համատեղ աշխատանքները շարունակական են լինելու: