Վերացվել են իրացման կետի սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները

Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Շիրակի մարզի Աշոցք համայնքի Փոքր Սեպասար գյուղի իրացման կետում (Ա/Ձ Կամո Հարությունյան) և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով:

Տեսուչների կողմից տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական:

 

Նախկինում

Անհատ ձեռնարկատեր Կամո Հարությունյանը կատարել է վերահսկիչի հանձնարարականը:

Հիմա