Ապրիլի 19-ին, ժամը 14:00-ին ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի դահլիճում (հասցե՝ Կոմիտաս 49/2, 1-ին հարկ) տեղի կունենա ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի ղեկավար Կարինա Հարությունյանի մամուլի ասուլիսը:
Բանախոսները կներկայացնեն Հայաստանում անասնաբուժության առկա իրավիճակը, զարգացման միտումները, ինչպես նաև կխոսվի Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված միջոցառումների մասին:
Լրագրողներին հրավիրում ենք: