ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնը կազմակերպել է սննդամթերքի անվտանգության բնագավառում տնտեսվարողների իրազեկման բարձրացմանն ուղղված սեմինար` Տեսչական մարմնի և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: Մարզային կենտրոնի պետ Արթուր Խաչատրյանը տնտեսվարողներին ներկայացրել է սննդամթերքի ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջները: Նա նաև անդրադարձել է Վտանգի աղբյուրների վերլուծության կրիտիկական կետերի հսկման՝ HACCP համակարգի, ներդրման անհրաժեշտությանը, մանրամասնելով, որ համակարգի ներդրումը կապահովի սննդամթերքի անվտանգությանը սպառնացող վտանգների կանխարգելումը, կնվազեցնի կամ կվերացնի հնարավոր ռիսկերը, կբարձրացնի սննդամթերքի անվտանգության երաշխիքները:
Հանդիպման ավարտին տեղի ունեցած ակտիվ քննարկումների ժամանակ հստակեցվել է Տեսչական մարմնի գործալեոճը՝ նախ խախտումների, ռիսկերի վերհանում, ապա խորհրդատվություն դրանք վերացնելու ուղիների վերաբերյալ և միայն ցուցումները չկատարելու դեպքում՝ վարչական պատասխանատվություն: