ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչության պետ Էլվիրա Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական կոմիտեի փորձագետ-խորհրդատու Ալվին Մեհիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սննդամթերքի սահմանային վերահսկողության Հայաստանի փորձը, առկա վիճակը, ծանոթացել են «Մեկ պատուհան» համակարգի հնարավորություններին՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման համատեսքստում:
Հանդիպման ընթացքում Էլվիրա Միրզոյանն ընդգծել է, որ ոչ սակագնային միջոցառումների ոլորտում կան որոշակի բացեր և այդ ուղղությամբ աշխատանքները պետք է սկսել հայաստանյան իրավիճակի գնահատումից:
Փորձագետ-խորհրդատու Ալվին Մեհին հավաստիացրել է, որ կդիմի առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ Հայաստանը ոչ սակագնային միջոցառումների ծրագրում ներգրավելու առաջարկությամբ: