ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից իրականացված «Արևելյան Եվրոպայի չորս երկրներում բուսասանիտարական ծառայությունների հզորացում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մարզային կենտրոնների բոլոր բուսասանիտար-տեսուչներն ապահովվեցին անհրաժեշտ գործիքներով: Բույսերի պաշտպանության ժամանակակից մեթոդները և բուսասանիտարական միջոցառումների իրականացումը կնպաստեն տարածաշրջանում գյուղատնտեսության կայուն զարգացմանը՝ գյուղմթերքի վաճառքի ծավալների մեծացմանը և արտահանման շուկաների ընդլայնմանը։