Մասնագիտական գիտելիքների ընդլայման, գյուղատնտեսության զարգացման, ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև առևտրային կայուն հարաբերությունների հաստատմանն ու կարգավորմանն է ուղղված «Բուսասանիտարիան աշխարհում և Հայաստանում» գիրք-տեղեկագիրը: Գրքի հեղինակներն են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ռիսկերի կառավարման վարչության գլխավոր մասնագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Անահիտ Չիրքինյանը և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի ոլորտի գլխավոր փորձագետ Մերուժան Թարզյանը:
«Բուսասանիտարիան աշխարհում և Հայաստանում» գիրքը նախատեսված է բուսասանիտարիայի ոլորտի գործունեությունը համակարգողների և հարակից ճյուղերի մասնագետների համար: Այն իր տեսակի մեջ միակն է, որը ներառում է բուսասանիտարիայի ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության և միջազգային բոլոր իրավական ակտերն ու ոլորտին առնչվող փաստաթղթերը, ինչպես նաև ընթերցողին տեղեկատվություն է տալիս բույսերի և բուսական արտադրանքների արտադրություն, իրացման, փոխանակման, ներմուծման, վերամշակման, պահեստավորման մասին:
Գիրքը տալիս է առանցքային մասնագիտական հարցերի պատասխաններ, գրված է միջազգային չափորոշիչներին համապատասխան, արդիական է, և շատ հարմար նաև նրանց համար, ովքեր գերադասում են էլեկտրոնային տարբերակը. այն զետեղված է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության snund.am կայքում:
Մերուժան Թարզյանը հեղինակել է բուսասանիտարիայի ոլորտին վերաբերող ևս 6 հրատարակումներ:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար նա արժանացել է գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսության նվաճումների համար» ոսկե մեդալի:

