ssfs_logo_glxavorՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ մեկնարկում է «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը»՝ ուղղված հանրապետության տարածքում նոր սպանդանոցների հիմնադրմանն ու սպանդանոցային ցանցի զարգացմանը: Այն իրականացնում են Հայաստանի ՓՄՁ զարգացման կենտրոն հիմնադրամը և «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» ՀԿ-ը:

Ծրագրի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14:00-ին, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնում հուշագրի ստորագրմամբ (հասցե՝ Ամիրյան 4/7):

Լրագրողներին  հրավիրում ենք լուսաբանելու և լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում  զանգահարել 010 206040 հեռախոսահամարով:

Հիշեցնենք, որ կառավարության ծրագրում սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելու նորմը սահմանվել է որպես առաջնահերթություն, և կառավարության ղեկավարը հանձնարարել էր առաջարկներ ներկայացնել սպանդանոցների ստեղծման հնարավորությունների վերաբերյալ: