xndzor

Սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող և մասնագիտական կրթություն ապահովող կառույցների միջև փոխգործակցության ուղղություններն այսուհետև ամրագրված կլինեն փաստաթղթով: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) միջև մայիսի 18-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր, որը հնարավորություն կստեղծի մի կողմից, սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով, կիրառել առկա գիտական ներուժը, մյուս կողմից՝ համալսարանի մասնագետներին և ուսանողներին ներգրավել ՍԱՊԾ-ի կողմից իրականացվող աշխատանքներում՝ ամրապնդելով վերջիններիս գործնական գիտելիքները: Համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը եւ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը, ստորագրելով համատեղ աշխատանքներն էլ ավելի սերտ, կանոնակարգված ու հստակեցված դարձնող հուշագիրը, կարևորել են DSC_2192սննդամթերքի անվտանգության մակարդակի բարելավմանն ուղղված համատեղ ջանքերն ու նոր նախաձեռնությունները: «Այս համագործակցությունը հնարավորություն է տալիս պետական վերահսկողության ոլորտում օգտագործել գիտական ներուժը: Ես ակնկալում եմ համատեղ մի շարք ծրագրեր. հունիսից սկսած՝ ուսանողները կընդգրկվեն իրազեկման մեր նախաձեռնություններում, միաժամանակ՝ անասնաբուժական կրթություն ստացողները ուսումնական պրակտիկա կանցնեն Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիայում»,- ասել է ՍԱՊԾ պետը:

DSC_2199ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանը ընդգծել է, որ ծրագիրը շատ կարեւոր է հատկապես հետադարձ կապի տեսակետից, քանի որ հնարավորություն է տալիս փորձաքննության ենթարկել ուսումնական պլաններն ու ծրագրերը. – «Այս նախաձեռնության արդյունքում մենք կունենանք տեսական ու գործնական գիտելիքներով, հմտություններով օժտված լավ ուսանողներ, դուք՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող մասնագետներ»:

Համագործակցության նոր ձևաչափով՝ Ագրարային համալսարանի դասախոսները և ուսանողներն ավելի լայն մասնակցություն կունենան սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի ոլորտներում իրականացվող միջոցառումների մշակմանը, առկա խնդիրների լուծման աշխատանքներին: Մասնավորապես, բացի նորագույն սարքավորումներով վերազինված լաբորատորիաներում ուսումնական պրակտիկա անցկացնելուց, ուսանողները կներգարավվեն նաև իրազեկման և մոնիտորինգային աշխատանքներում, հնարավորություն կստանան մասնակցելու Ծառայության կողմից իրականացվող վերահսկողական  գործողություններին, իսկ գիտնականների, լաբորատորիաների ներուժը կներգրավվի Ծառայության խնդիրների համակողմանի լուծման գործընթացին: Կիրականացվեն համատեղ ծրագրեր, վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ: Ծառայության աշխատակիցները զեկուցումներով հանդես կգան ՀԱԱՀ-ում ավանդաբար հրավիրվող միջազգային գիտաժողովներում:

DSC_2199 DSC_2199 DSC_2199

[fusion_images picture_size=”fixed” autoplay=”no” columns=”5″ column_spacing=”13″ scroll_items=”” show_nav=”yes” mouse_scroll=”no” border=”yes” lightbox=”yes” class=”” id=””][fusion_image link=”” linktarget=”_self” image=”” alt=””/][/fusion_images]