xndzor

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, հանրապետության ուսումնական հաստատություններում սննդամթերքի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների շրջանակներում,  նախաձեռնել էր հերթական հանդիպումը Վայոց ձորի մարզում:

ՍԱՊԾ ներկայացուցիչները, մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարներն ու Վայոց Ձորի մարզպետարանի համապատասխան պաշտոնյաները քննարկել են կրթական հաստատություններին մատակարարվող սննդամթերքի անվտանգության անհամապատասխանություններն ու սանիտարահիգիենիկ նորմերի պահմանմանը վերաբերող առանցքային խնդիրներ: ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության բաժնի պետ Առուշան Ալթունյանը ներկայացրել է կրթական հաստատություններում սննդի կազմակերպման գործընթացում համակարգային բնույթ կրող բացթողումներն ու խախտումները և դրանք կանխարգելելուն ուղղված համապատասխան տեղեկատվություն տրամադրել:

DSC03247

 Ծառայության Վայոց Ձորի մարզային կենտրոնի պետ Հովիկ Ավագյանը ներկայացրել է ամփոփ տվյալներ Վայոց Ձորի մարզում գործող 45 ուսումնական հաստատություններում անցկացված պետական վերահսկողության միջոցառումների, հայտնաբերված խախտումների և դրանց վերացման ուղղությունների վերաբերյալ՝ շեշտելով, որ մատակարարվող և իրացվող սննդամթերքի անվտանգությունը անհրաժեշտ պայման է առողջ սերունդ ունենալու համար:

DSC03245

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2017 թվականի մայիսի 1-ից պետական գնումներով բացառապես սպանդանոցային ծագման միս ձեռքբերելու պահանջին, խոսվել թարմ միս և հաց-հացաբուլկեղեն տեղափոխող փոխադրամիջոցների՝ սանիտարական անձնագրեր ունենալու անհրաժեշտության մասին:

ՍԱՊԾ ներկայացուցիչները վստահեցրել են, որ ծառայության մարզեր այցելությունների նպատակը նախ և առաջ խորհրդատվությունների, ոլորտի օրենսդրության պահանջները ներկայացնելու միջոցով տնտեսավարողներին, կրթական հաստատություններում սննդամթերքի կազմակերպման պատասխանատուներին մասնագիտական աջակցություն տրամադրելու միտում ունի:

[fusion_images picture_size=”fixed” autoplay=”no” columns=”5″ column_spacing=”13″ scroll_items=”” show_nav=”yes” mouse_scroll=”no” border=”yes” lightbox=”yes” class=”” id=””][fusion_image link=”” linktarget=”_self” image=”” alt=””/][/fusion_images]