
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, արձանագրված թռչնի գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2017թ. Մարտի 7-ից ժամանակավորապես արգելվել է Իրանի Իսլամական Հանրապետության Խորասան-Ռեզավի և Սպահան նահանգներց և Ուկրաինայի Չեռնովցիի, Տերնոպոլի, Օդեսայի և Խերսոնի մարզերից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը՝ մինչև այդ երկրում բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը:
Արգելանքը չի տարածվում այդ երկրներից մինչև 2017 թվականի մարտի 7-ը արտահանված (դուրս բերված) նշված ապրանքների վրա:
