ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները օրերս, սննդի շղթայի օպերատորներին հաշվառելու նպատակով կատարած շրջայցի ընթացքում, Գյումրի քաղաքի Սունդուկյան 47 հասցեում հայտնաբերել են առանց համապատասխան թույլտվության գործող հացի և կիսաֆաբրիկատների արտադրամաս:

Արտադրամասը գործել է խիստ հակահիգիենիկ պայմաններում.  արտադրվել է 3 տեսակի հաց և լավաշ, իսկ կիսաֆաբրիկատների արտադրամասը, որտեղ առկա է եղել մսեղիք և կիսաֆաբրիկատների արտադրության համար անհրաժեշտ պարագաներ,  տվյալ պահին չի գործել: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակիցների կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, տեղեկատվությունը փոխանցվել է նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին:

DSC_0943 DSC_0945 DSC_0954 DSC_0954