Print

Տավուշի մարզում կենդանիների անկման մասին ահազանգը ստանալուն պես՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մարզային կենտրոնի մասնագետներն այցելել են Տավուշի մարզ՝ Նավուր համայնք, տեղում վերլուծել իրավիճակը, ինչպես նաև նմուշառում կատարել կենդանուց և կերից և ուղարկել լաբորատոր փորձաքննության:

Լաբորատոր հետազոտության արդյունքում՝ կենդանուց վերցված նմուշում վարակիչ հիվանդությունների հարուցիչներ չեն հայտնաբերվել: Շեղումներ են եղել կերերի նմուշներում. անհամապատասխանություններ ունեցող կերը ոչնչացվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում գրանցված «Bevrili» ընկերության կողմից արտադրված խոզի կեր Հայաստանի Հանրապետություն չի ներմուծվել։

Տեղեկացնենք, որ ծառայության մասնագետները տարբեր ժամկետներում, արձագանքելով ահազանգերին, այցելում են Տավուշի մարզի տարբեր համայնքներ՝ անասնահամաճարակային իրավիճակը վերահսկելու նպատակով: Վերջին այցելությունը եղել է Կոթի համայնք: Այս համայնքի կենդանիներից վերցված նմուշներում նույնպես, լաբորատոր փորձաքննության արդյունքում, չեն հայտնաբերվել վարակիչ հիվանդությունների հարուցիչներ: Քանի որ անկումները շարունակվում եմ, նոյեմբերի 15-ին կրկին նմուշառոմ է կատարվել՝ անկած կենդանուց և կերից. նմուշները գտնվում են լաբորատոր փորձաքննության փուլում: