Print

2016 թվականի հոկտեմբերի 19-ին սոցիալական ցանցում և լրատվական կայքերում հրապարակվել է 2016 թվականի հոկտեմբերի 11-ի արտադրության «Աթենք» ՍՊԸ արտադրության «Գանձասար» ապրանքանիշի ծխեցրած նրբերշիկի փաթեթավորման մեջ միջատի առկայության մասին տեղեկատվություն: Սպառողը նշել է, որ նրբերշիկի տուփի մեջ առկա է եղել սև միջատ: Ահազանգը ստանալուն պես Ծառայությունը գրությամբ դիմել է «Աթենք» ՍՊԸ տնօրինությանը՝ տվյալ իրավիճակի մասին պարզաբանում և ձեռնարկված գործողությունների մասին տեղեկատվություն ներկայացնելու պահանջով: Նշենք, որ ՍԱՊԾ-ն չունի փաթեթավորված սննդամթերքում միջատի կամ այլ օտար մարմնի առկայության հիման վրա պետական վերահսկողություն իրականացնելու լիազորություն: Ի պատասխան՝ ընկերությունց տեղեկացրել են, որ, նշված նրբերշիկի խմբաքանակի ստուգման նպատակով, խանութներում և իրացման այլ կետերում իրականացվել են մշտադիտարկումներ, սակայն նմանատիպ խնդիրներ չեն հայտնաբերվել: Այդուհանդերձ, ընկերությունը լրացոցիչ քայլեր է ձեռնարկել արտադրական գործընթացը ևս մեկ անգամ մարամասն վերլուծելու, խնդրներն ու կրիտիկական կետերը բացահայտելու և սանիտարահիգիենիկ բացթողումները բացառելու ուղղությամբ: