PrintԻ պատասխան ս/թ հուլիսի 1-ին Shabat.am կայքում «Նոր ֆինանսական բեռ 100.000 դրամի չափով` գործարարների ուսերին» վերտառությամբ հրապարակված լուրի՝ http://shabat.am/article/62563/62563.html, տեղեկացնում ենք, որ Նոյեմբերյան-Վրաստան սահմանագոտում մուտքի համար Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թույլտվությանը սպասող բեռներ չկան։ Միաժամանակ, որևէ տնտեսավարող Ծառայություն չի դիմել՝ նեմուծման խոչընդոտների մասին ահազանգով։

Մեր խնդրանքին ի պատասխան՝ հստակեցնելու, թե ո՞ր երկրից և ի՞նչ ապրանքի ներմուծման մասին է խոսքը, անհրաժեշտ տեղեկատվություն չի ներկայացվել, հետևաբար պարզ չէ` ի՞նչ 100,000 դրամի մասին է խոսքը:

Հետևաբար, քանի դեռ լրատվամիջոցը հրաժարվում է հստակեցնել տեղեկատվությունը և հնարավորություն տալ ստուգել-հասկանալ տեղի ունեցածը, կարող ենք պնդել, որ վերոնշյալ լուրը չի համապատասխանում իրականությանը: