img-28180411-001Բելառուսի Հանրապետության Բրեստի երկրամասում 2016 թվականի մայիսի 11-13-ը կայացել է ԱՊՀ երկրների անասնաբուժության բնագավառում համագործակցության միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվել են ԱՊՀ երկրների անասնահամաճարակային նոր մարտահրավերները, «ԱՊՀ մասնակից պետությունների անասնաբուժական ենթահսկման բեռների միջազգային և միջպետական փոխադրումների ժամանակ անասնաբուժական պետական հսկողության միասնական կանոնների» նախագիծը, հատուկ ուշադրության է արժանացել հատկապես դաբաղի դեմ պայքարի խնդիրը:

Հայաստանը ներկայացնող ՀՀ ԳՆ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հանդես է եկել «Անասանահամաճարակային իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում», «Վերջին հինգ տարիների ընթացքում կատաղության հիվանդության համաճարակային և անասնահամաճարակային իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցներով:

Նիստում քննարկվել են նաև անասնաբուժության ոլորտում միջկառավարական խորհրդի հետագա համագործակցության հարցերը, ընտրվել է խորհրդի նախագահ:

ԱՊՀ երկրների անասնաբուժության բնագավառում համագործակցության միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2017 թվականին: