Անասնաբուժության տեսչություն

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում է հետևյալ Գործառույթները՝

  • անասնաբուժական գործունեության, Հայաստանի Հանրապետությունում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և պայքարի համալիր անասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական միջոցառումների, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման, արհեստական սերմնավորման, բոնիտավորման, տոհմային գործի, տոհմանյութի արտադրության, կենդանիների սպանդի նկատմամբ պետական վերահսկողություն, այդ գործընթացում պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցություն,
  • կենդանիների հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ անասնաբուժական միջոցների, անասնաբուժական դեղամիջոցների և այլ պարագաների ու նյութերի ձեռքբերման, ներմուծման, պահման, բաշխման, օգտագործման, իրացման, վաճառքի (գործընթացների) նկատմամբ պետական վերահսկողությունը,
  • օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումների կազմակերպում և իրականացում, այդ ուղղությամբ պետական և շահագրգիռ մյուս մարմինների հետ համագործակցություն,
  • կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների հայտնաբերման դեպքում պետական սանիտարահիգիենիկ վերահսկողություն իրականացնող մարմին տեղեկացում և համատեղ միջոցառումների կազմակերպում և իրականացում,
  • կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, կերային խարնուրդների, լրացակերերի և կերային հավելումների համար նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների համապատասխանության նկատմամբ վերահսկողություն,
  • անասնաբուժության բնագավառում կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, կերային խարնուրդների, լրացակերերի, կերային հավելումների, անասնաբուժական դեղերի ներմուծում, արտահանում, արտադրություն, պահպանում, վերամշակում, իրացում, վաճառք, կենդանիների սպանդ իրականացնող անձանց գործունեության տեխնոլոգիական գործընթացների կասեցում կամ արգելում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այդ թվում՝ սանիտարական կանոններով ու հիգիենիկ նորմերով սահմանված պահանջների խախտումների դեպքում անասնաբուժական բնագավառի օրենսդրության բացահայտված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով արտադրանքի իրացման կասեցման կամ արգելման, խախտումների վերացման կարգադրագրերի արձակում, օրենքով սահմանված կարգով վարչական տույժերի և տուգանքների նշանակում,
  • Հայաստանի Հանրապետության տարածքով կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղամիջոցների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, ինչպես նաև ներքին փոխադրումների, արտադրության, դրանց վերամշակման, պահպանման, իրացման գործընթացների վերահսկում,
  • անասնաբուժության բնագավառում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանցից օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով համապատասխան տեղեկատվության, հաշվետվությունների ստացում՝ սահմանված կարգով և ժամկետներում, վերլուծության իրականացում, արձանագրված տվյալների հավաստիության ստացում,
  • անասնաբուժական ենթահսկման բեռները ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերի, լաբորատոր հետազոտությունները հավաստող փաստաթղթեր տալու, հաշվառելու և օգտագործելու գործընթացների վերահսկողություն,
  • կենդանիների պահվածքի, անասնապահական շինությունների շահագործման վերաբերյալ խորհրդատվություն, անասնապահական շինությունների շինարարության թույլտվության համաձայնեցում, կենդանիների պահվածքի անասնապահական շինությունների զոոհիգիենիկ և անասնաբուժասանիտարական նորմերի պահպանման վերահսկողություն,
  • կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի, կերային խարնուրդների, կերային հավելումների ներմուծման, արտահանման, արտադրության, պահպանման, փոխադրման, վերամշակման և իրականացման գործընթացներում մակնանշմանը, համապատասխանության գնահատմանը ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն,
  • կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի, կերային խարնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղամիջոցների, ինչպես նաև կենդանիների դիակների ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման գործընթացների վերահսկողություն,
  • գյուղատնտեսական կենդանիների աճի համար խթանիչների օգտագործումը ժամանակավորապես արգելելու մասին, այն դեպքում, երբ առաջացել է մարդու առողջության վրա դրանց վտանգավոր ազդեցության վտանգ՝ մինչև մշակողի կամ արտադրողի կողմից դրանց անվտանգության վերաբերյալ գիտափորձնական հիմնավորում ստանալը,
  • անասնաբուժական բնագավառում ծրագրերի մշակումը և իրականացումը, միջազգային համապատասխան կառույցների հետ համագործակցություն,
  • գյուղատնտեսության մեջ հումքի նոր տեսակների կիրառումն ու իրացումը կասեցնելու մասին որոշման ընդունման այն դեպքում, երբ դրանք փորձաքննության արդյունքով ճանաչվել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր,
  • իրականացնում է վերահսկողություն նախատեսված ստուգումների ժամանակ հսկող անասնաբուժական տեսուչների իրականացված աշխատանքների նկատմամբ,
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասության սահմաններում և օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվության միջոցների կիրառումը,
  • իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով մշակում է անասնաբուժության բնագավառին առնչվող հրահանգներ, կանոններ, ուղեցույցներ, հիշեցումներ և նորմատիվ ակտեր,
  • անասնաբուժական անվտանգության ապահովման նպատակով միջազգային և տարածաշրջանային համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը և տեղեկատվության փոխանակումը,
  • կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների աղտոտումից պաշտպանության, կենդանիների առողջության պահպանման համար ոլորտի սանիտարական և անասնաբուժական կանոններին, հիգիենիկ նորմերին կենդանական ծագման հումքի, կերի, կերային խառնուրդի, կերային հավելման, կենդանիների, անասնաբուժական դեղամիջոցների  փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողության իրականացում,
  • կենդանական ծագման հումքում, կերերում, կերային հավելումներում, կերային խառնուրդներում, անասնաբուժական դեղամիջոցների, աղտոտիչների, պեստիցիդների հայտնաբերում և դրանց մնացորդային քանակությունների հսկողության իրականացումը,
  • կենդանիների, կենդանական ծագման հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և կերային հավելումների, բույսերի արտադրության, պահպանման, վերամշակման, իրացման (վաճառքի), անասնաբուժական դեղամիջոցների արտադրության, պահպանման, իրացման (վաճառքի) գործընթացներում մշտադիտարկում, ուսումնասիրություն և իրավիճակի վերլուծություն,
  • սերոմոնիթորինգի աշխատանքների կազմակերպման և իրականացման գործընթացները վերահսկելը: