Գործառույթներ

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ բուսասանիտարիայի տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում է հետևյալ Գործառույթները`

  • բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների համար նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների համապատասխանության նկատմամբ վերահսկողություն,
  • բուսասանիտարիայի բնագավառում ծրագրերի մշակումը և իրականացումը, միջազգային համապատասխան կառույցների հետ համագործակցությունը,
  • վերահսկողություն է իրականացնում ներմուծվող, տարանցիկ փոխադրվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների` արտահանող երկրի կողմից տրված բուսասանիտարական փաստաթղթերի համապատասխանության նկատմամբ,
  • իր լիազորությունների սահմաններում վերահսկողություն է իրականացնում բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման, արտահանման, պահպանման, փոխադրման, իրացման, օգտագործման գործընթացների, ինչպես նաև բուսասանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ.
  • Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու և դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով պարբերաբար մոնիթորինգի` մշտադիտարկման անցկացում, բուսասանիտարական վտանգի վերլուծություն, այլ ծառայությունների կողմից կատարվող վնասակար օրգանիզմների մոնիթորինգի անցկացման նկատմամբ վերահսկողություն, արդյունքների հիման վրա կարանտին վնասակար օրգանիզմներից ազատ (զերծ) գոտիների սահմանների որոշում,
  • վերլուծում է գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի և անտառի բուսասանիտարական վիճակը, անհրաժեշտության դեպքում իրազեկում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասակար օրգանիզմների հայտնաբերման, կանխարգելման, տարածման, դրանց դեմ պայքարի համալիր միջոցառումների կիրառման մասին,
  • բուսասանիտարական վտանգի վերլուծության հիման վրա հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքում բացակայող կամ սահմանափակ տարածում ունեցող կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ցանկը,
  • Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, օգտագործումից հանված, ժամկետանց և արգելված, բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման, իրացման, օգտագործման բացառում, ագրարային կանոնների խախտմամբ կատարվող պայքարի աշխատանքների հսկողություն,
  • վերահսկողություն է իրականացնում իրավաբանական և ֆիզիկական անձանց հողային, արտադրական, առևտրային, պահեստային տարածքներում և կարգավորվող առարկաներում բույսերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների անցկացման նկատմամբ,
  • ֆիզիկական և իրավաբանական անձանց տալիս է բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման թույլտվություն և բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրեր,
  • վերահսկողություն է իրականացնում հողերի մշակության, բույսերի և բուսական արտադրանքի արտադրության, ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման, օգտագործման գործընթացներում բուսասանիտարական ստուգման և վնասակար օրգանիզմների դեմ տարվող պայքարի միջոցառումների անցկացման նկատմամբ,
  • ներմուծվող բեռներում հայտնաբերված կարանտին վնասակար օրգանիզմների մասին ծանուցում է արտահանող երկրի բուսասանիտարիայի բնագավառի պետական մարմնին, բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպությանը և Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային հսկիչ կետերին,
  • իրականացնում (վարում) է բուսական արտադրանք և կարգավորվող առարկաներ արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող և արտահանող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական բուսասանիտարական հաշվառումը (ռեգիստրը), մուտքագրում և պահպանում է վնասակար օրգանիզմների հայտնաբերման տեղեկատվական համակարգերը (տվյալների բազաները),
  • վերահսկողություն է իրականացնում բույսերի պաշտպանության և կարանտինի միջոցառումների նկատմամբ, մոնիթորինգի իրականացման և բուսասանիտարական իրավիճակի գնահատման արդյունքում պլանավորում է վնասատուների դեմ պայքարի միջոցառումները,
  • վերահսկողություն է իրականացնում պեստիցիդների մնացորդային քանակի նկատմամբ,
  • բուսասանիտարիայի բնագավառում բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծում, արտահանում, արտադրություն, պահպանում, վերամշակում, իրացում, վաճառք, այդ թվում` սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմերով սահմանված պահանջների խախտումների դեպքերում, բուսասանիտարիայի բնագավառի օրենսդրության բացահայտված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով պարտադիր կատարման հանձնարարականների, առաջադրանքների սահմանում, արտադրանքի իրացման կասեցման կամ արգելման, խախտումների վերացման կարգադրագրերի արձակում, օրենքով սահմանված կարգով վարչական տույժերի և տուգանքների նշանակում,
  • բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման, արտադրության, ինչպես նաև իրացման փուլում գենետիկորեն փոփոխված օրգանիզմների (ԳՓՕ-ի) հսկողության իրականացում,
  • բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի, ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման գործընթացների վերահսկողություն,
  • բուսասանիտարիայի բնագավառում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանցից օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով համապատասխան տեղեկատվության, հաշվետվությունների ստացում` սահմանված կարգով և ժամկետներում, վերլուծության իրականացում, արձանագրված տվյալների հավաստիության ստուգում,
  • փաթեթավորված, չափածրարված բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ապրանքների նկատմամբ չափագիտական վերահսկողության իրականացում,
  • բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների որակին, անվտանգությանը, համապատասխանությանը ներկայացվող պահանջների նկատմամբ վերահսկողություն` ներմուծման, արտահանման, արտադրության, պահպանման, փոխադրման, վերամշակման և իրացման գործընթացներում,
  • գյուղատնտեսական բույսերի աճի համար խթանիչների օգտագործումը ժամանակավորապես արգելելու մասին, այն դեպքում, երբ առաջացել է մարդու առողջության վրա դրանց վնասակար ազդեցության վտանգ` մինչև մշակողի կամ արտադրողի կողմից դրանց անվտանգության վերաբերյալ գիտափորձնական հիմնավորում ներկայացնելը,
  • տեսչության կանոնադրությամբ նախատեսված ստուգումների ժամանակ արձանագրված արդյունքների ամփոփումը և վերլուծությունը,
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասության սահմաններում վարչական վարույթի վարումը, համապատասխան որոշումների ընդունումը և օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվության միջոցների կիրառումը,
  • իրականացնում է վերահսկողություն նախատեսված ստուգումների ժամանակ հսկող տեսուչների իրականացված աշխատանքների նկատմամբ: