Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչություն

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում է հետևյալ գործառույթները`

  • ռիսկերի գնահատման վրա հիմնված պլանային և ոչ պլանային ստուգումներ, ինչպես նաև դիտարկումների և մշտադիտարկումների իրականացում,
  • սննդամթերքի արտադրության, պահպանման, տեղափոխման, վերամշակման, իրացման (արտադրության և շրջանառության փուլեր) բոլոր փուլերում սննդամթերքի անվտանգությանն առնչվող նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում,
  • սննդամթերքում, կենդանական ծագման հումքում, բուսական արտադրանքում աղտոտիչների, պեստիցիդների հայտնաբերման և դրանց մնացորդային քանակությունների հսկողության իրականացում,
  • սննդի արտադրության տեխնոլոգիական գործընթացները ժամանակավորապես կասեցնելու մասին որոշումների ընդունում, իսկ իրացման փուլում` տեխնիկակական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման դեպքում` արտադրանքի իրացումը կասեցնելու մասին կարգադրագրերի արձակում` մինչև հայտնաբերված սանիտարական նորմերի ու կանոնների, հիգիենիկ նորմատիվների և հակահամաճարակային ռեժիմների արձանագրված խախտումները վերացնելը,
  • սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կենդանական ծագման հումքի, բուսական արտադրանքի ներմուծման, արտադրության, ինչպես նաև իրացման փուլում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ-ի) հսկողության իրականացում,
  • սննդամթերքի արտադրության բնագավառում վտանգի աղբյուրի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի ներդրված համակարգի (HACCP) նկատմամբ պետական վերահսկողությունը,
  • վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր սննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր կենդանական ծագման հումքի, վտանգավոր բուսական արտադրանքի ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման գործընթացների վերահսկողություն,
  • սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կենդանական ծագման հումքի, բուսական արտադրանքի ներմուծման, արտահանման, արտադրության, պահպանման, փոխադրման, վերամշակման և իրացման գործընթացներում մակնշմանը, համապատասխանության գնահատմանը ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն,
  • սննդամթերքի մշակման և արտադրության ոլորտում սննդային հավելումների կիրառումը ժամանակավորապես արգելել այն դեպքերում, երբ առաջացել է մարդու առողջության վրա դրանց վնասակար ազդեցության վտանգ` մինչև մշակողի կամ արտադրողի կողմից դրանց անվտանգության վերաբերյալ գիտափորձնական հիմնավորում ներկայացնելը,
  • ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ստուգումների և դիտարկումների ժամանակ արձանագրված արդյունքների ամփոփումը և վերլուծությունը
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասության սահմաններում վարչական վարույթի իրականացումը և օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվության միջոցների կիրառումը,
  • սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի մշակում,
  • սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կենդանական ծագման հումքի, բուսական արտադրանքի անվտանգության ապահովման նպատակով միջազգային և տարածաշրջանային համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցություն  և տեղեկատվության փոխանակումը: