Enterobacteriaceae ընտանիքը միավորում է 14 ցեղ, որոնցից հինգը՝ Escherichia, Citrobacter, Enterobacter, Klebsiella, Serratia ցեղի ներկայացուցիչները ՝համաձայն նորմատիվ փաստաթղթի հանդիսանում են ԱՑԽՄ ցուցանիշի հմնական պահանջ:
ԱՑԽՄ՝աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ կոլիձևեր–Պայմանական ախտածին, Գրամ բացասական, սպոր չառաջացնող, շարժուն կամ անշարժ, կատալազա դրական, օքսիդազա բացասական, աէրոբ և/կամ ֆակուլտատիվ- անաէրոբ ցուպիկներ են, որոնք 37 ° C խմորում են լակտոզան առաջացնելով գազ և թթու և համարվում են թարմ կղանքային՝ ֆեկալ ախտոտվածության ցուցիչներ:
Սննդամթերքի անվտանգության մանրէաբանական ցուցանիշների հիգիենիկ նորմատիվները ընդգրկում են միկրոօրգանիզմների խմբեր ՝
սանիտարացուցադրական, որոնց շարքին են դասվում նաև աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝կոլիձևեր(ԱՑԽՄ)։ Այս խմբի մանրէների հայտնաբերման նպատակը կայանում է սանիտարահիգիենիկ պայմաննների հսկումը արտադրության ընթացքում և հետագա պահման ժամանակ
Քանի որ պաթոգեն մանրէների հայտնաբերումը հավաստուն մեթոդ է, բայց դժվար (կարող է քիչ քանակությամբ լինել և ոչ հավասարաչափ տարածված), ավելի երկար է տևում և ավելի թանկ է ,դրա համար մենք որոշում ենք պայմանական ախտածին մանրէներին՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներին՝ԱՑԽՄ:
Սանիտարական ցուցանիշ կարող են լինել այն մանրէներն, որոնք միշտ և մեծ քանակությամբ պարունակվում են մարդկանց և կենդանիների արտաթորանքի մեջ: Նրանք պետք է իրենց կենսունակությունը պահեն արտաքին միջավայրում մինչև այն ժամանակահատվածը, որը մոտ է պաթոգեն մանրէների կենսունակության պահման ժամանակահատվածին, որոնք արտազատվում են նույն ճանապարհով, բայց ինտենսիվ չեն բազմանում արտաքին միջավայրում:
Escherichia Coli(E. Coli)-ին բարձր ջերմության նկատմամբ անկայուն է, 60° C-10 րոպեում , 100° C-ում- վարկյանում ոչնչանում է : Ոչնչանում են 2% ակտիվ քլորի լուծույթի ազդեցությամբ:
Notice: Undefined index: icl_language in /web/snund.am/www/wp-content/plugins/wpml-string-translation/classes/widgets/wp-widget-text-icl.php on line 20