Եվրասիական տնտեսական միություն

npb-logo-ruԵվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է` հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով և օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ:
ԵՏՄ–ում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչպես նաև համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության վարումը տնտեսության բնագավառում:
Միության հիմնական նպատակներն են անդամ-պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար պայմանների ստեղծումը՝ ի նպաստ դրանց բնակչության կենսամակարդակի բարձրացման շահերի, միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի միասնական շուկա ձեւավորելու ձգտումը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության պայմաններում բազմակողմանի արդիականացումը, համագործակցությունը եւ ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացումը։
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը:

Պաշտոնական կայք

Առնչվող նյութեր
Ընթացիկ ծրագրեր