2012թ. ապրիլին մեկնարկած «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» ծրագրի ձեռքբերումներն ու զարգացումներն աշխատանքային 2-րդ եռամսյակում այսպիսին են՝
ØՀանդիպումներ շահառու կողմի հետ՝ փորձագետների առաքելությունների վերաբերյալ քննարկումների և դրանց պատրաստման նպատակով:
ØԿարճաժամկետ առաքելությունների կազմակերպում բաղադրիչ 1-ի (իրավական հիմքի մշակում), բաղադրիչ 2-ի (տեսչական ստուգումների ընթացակարգեր), բաղադրիչ 3-ի (տեսչական կառուցվածքի բարելավում) և բաղադրիչ 4–ի (հանրային իրազեկվածության բարձրացում) շրջանակներում:
ØՄասնակցություն ԵՄ Խորհրդատվական խմբի կողմից կազմակերպված «Հայաստան-Եվրամիություն խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններից բխող մարտահրավերներ» բարձրաստիճան սեմինարին:
ØՀանդիպում Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիայի սննդամթերքի տեխնոլոգիայի և անվտանգության հարցերով զբաղվող գլխավոր խորհրդականի (IFC) հետ:
ØԻրավական ակտերի, ընթացակարգերի, առաքելությանն առնչվող հարցաթերթերի, աշխատանքային փաստաթղթերի, առաքելության հաշվետվությունների թարգմանություն հայերեն լեզվով և տրամադրում շահառուներին:
ØԿարճաժամկետ առաքելությունների ընթացքում կազմակերպվել են մի շարք աշխատանքնային և անհատական հանդիպումներ:
ØԿազմակերպվել են 10 աշխատանքային հանդիպումներ՝ 40 օր տևողությամբ.
- Բաղադրիչ 1, մեկ առաքելություն, գործողություն 1.2, մեկ կարճաժամկետ փորձագետ, ընդհանուրը 3աշխ/օր
- Բաղադրիչ 2, երեք առաքելություն. գործողություն 2.2, 3 կարճաժամկետ փորձագետ, ընդհանուր տևողությունը 9 աշխ/օր
- Բաղադրիչ 2, մեկ առաքելություն. գործողություն 2.3, մեկ կարճաժամկետ փորձագետ, ընդհանուր տևողությունը 3 աշխ/օր
- Բաղադրիչ 2, երկու առաքելություն. գործողություն 2.4, չորս կարճաժամկետ փորձագեռ, ընդհանուր տևողությունը 12 աշխ/օր
- Բաղադրիչ 3, մեկ առաքելություն. գործողություն 3.1, երեք կարճաժամկետ փորձագետ, ընդհանուր տևողությունը 9 աշխ/օր
- Բաղադրիչ 4, երկու առաքելություն. գործողություն 4.1, մեկ 1 կարճաժամկետ փորձագետ, ընդհանուր տևողությունը 4 աշխ/օր
ØՀաշվետու ժամանակահատվածում, շահառու կողմի հետ համատեղ, մշակվել են հետևյալ իրավական ակտերի նախագծերը, ստանդարտ աշխատանքային ընթացակարգերը և ծրագրերը՝
1.Իրավական ակտերի նախագծեր.
- «Հիգիենայի առանձնահատուկ պահանջներ կենդանական ծագման սննդամթերքի արտադրամասերի նկատմամբ»՝ հիմք ընդունելով ԵՄ կանոնակարգ 853/2004–ը:
- Համապատասխանեցման աղյուսակ «Հիգիենայի առանձնահատուկ պահանջներ կենդանական ծագման սննդամթերքի արտադրամասերի նկատմամբ» նախագծված իրավական ակտի վերաբերյալ:
2.Ստանդարտ աշխատանքային ընթացակարգերի նախագծում (SOP’s).
- Կենդանական ծագման պաշտոնական վերահսկման ընթացակարգի և ձևաթղթերի նախագծում (մսի վերամշակում և սպանդանոցներ), ներառյալ ստուգաթերթերը:
- Լրացուցիչ առաջարկներ և ձևաթղթեր կենդանական ծագման սննդամթերքի արտադրամասերում ՎԱՎԿԿՀ–ի (HACCP) իրականացման մակարդակը ստուգելու նպատակով պաշտոնական վերահսկման ընթացակարգ նախագծելու համար՝ ներառյալ ստուգաթերթերը:
- Ստուգման սարքավորումների ցուցակ:
3.Պաշտոնական վերահսկողության համակարգերի և հանրային իրազեկության նախագծերի և ծրագրերի մշակում.
- Ուսուցման բազմամյա ծրագրի նախագծում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների համար:
- Հայաստնում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելուն ուղղված ծրագրի նախագծում:
ØԻնստիտուցիոնալ զարգացման ծրագրի համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքում:
Ø3–րդ եռամսյակի աշխատանքային պլանի նախագծում և ներկայացում թիվ 2–րդ եռամսյակային ղեկավար–կոմիտեի հանդիպմանը՝ այն հաստատելու նպատակով: