Ս.թ. դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վարչական շենքում կայացավ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի նոյեմբերի 30-ի N 1146-Ա որոշման հավելվածով սահմանված Սանիտարական և բուսասանիտարական հարցերով աշխատանքային խմբի նիստ:
Նիստին մասնակցում էին՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը, անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը, սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանը, իրավաբանական վարչության պետ Արմեն Հակոբյանը, ռազմավարության պլանավորման, մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Վարդանյանը, արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Միրզոյանը, իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Մանիկ Երիցյանը, «Հանրապետական անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հիգիենիկ և համաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը, անկախ փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանը: Նիստի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում կենդանիների և կենդանական ծագման մթերքի մեջ մնացորդների մոնիթորինգի ծրագիրը, ինչպես նաև սննդամթերքի, կենդանական և բուսական ծագման հումքի և մթերքի լաբորատոր փորձաքննության ցուցանիշների ցանկը` ըստ սննդամթերքի խմբերի և արտահանվող սննդամթերքի, կենդանական և բուսական ծագման հումքի և մթերքի լաբորատոր փորձաքննության ցուցանիշների ցանկը` ըստ սննդամթերքի խմբերի հետազոտվող նյութերի: Հնչել են բազմաթիվ կարծիքներ և առաջարկություններ քննարկվող թեմաների վերաբերյալ, որի արդյունքում որոշվել է իրականացնել համապատասխան ուղղումներ Հայաստանի Հանրապետությունում կենդանիների և կենդանական ծագման մթերքի մեջ մնացորդների մոնիթորինգի ծրագրում:
